Էրիխ Լյուդենդորֆ
Առաջին համաշխարհային պատերազմի դարաշրջանի գերմանական հետևակային գեներալ / From Wikipedia, the free encyclopedia
Էրիխ Լյուդենդորֆ (գերմ.՝ Erich Friedrich Wilhelm von Ludendorff, ապրիլի 9, 1865(1865-04-09)[1][2][3][…], Kruszewnia, Gmina Swarzędz, Պոզնանի պովյատ, Greater Poland Voivodeship, Լեհաստան - դեկտեմբերի 20, 1937(1937-12-20)[4][1][2][…], Մյունխեն, Նացիստական Գերմանիա[5]), գերմանացի ռազմական և քաղաքական գործիչ, հետևակի գեներալ (1916)։ «Տոտալ պատերազմ» հասկացության հեղինակ, որի մասին կյանքի վերջին տարիներին պատմել է իր «Տոտալ պատերազմ» գրքում[7]։
Էրիխ Լյուդենդորֆ | |
Կուսակցություն՝ | Ազատության գերմանական ազգային կուսակցություն, Մեծ գերմանական ազգային-սոցիալիստական ազգային շարժում և Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Royal Prussian Main Cadet Institute? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սպա, ինքնակենսագիր, զորավար և գրող |
Ծննդյան օր | ապրիլի 9, 1865(1865-04-09)[1][2][3][…] |
Ծննդավայր | Kruszewnia, Gmina Swarzędz, Պոզնանի պովյատ, Greater Poland Voivodeship, Լեհաստան |
Վախճանի օր | դեկտեմբերի 20, 1937(1937-12-20)[4][1][2][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Մյունխեն, Նացիստական Գերմանիա[5] |
Թաղված | Neuer Friedhof Tutzing |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն և Նացիստական Գերմանիա |
Ամուսին | Մաթիլդ Լուդենդորֆ և Margarethe Ludendorff? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
1894 թվականից ծառայել է Գլխավոր շտաբում։ 1908-1912 թվականներին եղել է գլխավոր շտաբի օպերատիվ բաժնի պետ, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում՝ 2-րդ բանակի օբերկվարտիրմայստեր, 8-րդ բանակի շտաբի պետ, իսկ 1914 թվականի նոյեմբերից՝ Արևելյան ռազմաճակատի շտաբի պետ, 1916 թվականի օգոստոսից՝ գլխավոր հրամանատարության շտաբի 1-ին գեներալ-կվարտիրմայստեր։ Լինելով գեներալ Պ. Հունդենբուրգի անմիջական օգնականը՝ Լյուդենդորֆը փաստորեն ղեկավարել է Գերմանիայի ողջ զինված ուժերը, երկրում հաստատել ռազմական վարչակարգ։ Ակտիվորեն մասնակցել է 1920 թվականի կապի խռովությանը։ Մտերմանալով նացիոնալ-սոցիալիստների հետ՝ 1923 թվականի նոյեմբերին Ադոլֆ Հիտլերի հետ գլխավորել է Գարեջրային հեղաշրջումը։ Հուշագրությունների և մի շարք ռազմատեսական աշխատությունների հեղինակ է[8]։