Էմի Ուայնհաուս
From Wikipedia, the free encyclopedia
Էմի Ուայնհաուս (անգլ.՝ Amy Winehouse սեպտեմբերի 14, 1983(1983-09-14)[1][2][3][…], Սաութգեյթ, London, Միացյալ Թագավորություն[4] - հուլիսի 23, 2011(2011-07-23)[5][1][2][…], Քամդեն, Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի երգչուհի և երգերի հեղինակ, հայտնի է իր կոնտրալտո վոկալով[8] և երաժշտական ժանրերի՝ R&B-ի, սոուլի և ջազի խառնուրդների էքսցենտրիկ կատարմամբ[9]։ Քննադատների կողմից ճանաչվել է 2000-ականների լավագույն բրիտանացի երգչուհիներից մեկը[10]։
Էմի Ուայնհաուս | |
---|---|
Բնօրինակ անուն | Amy Winehouse |
Ի ծնե անուն | անգլ.՝ Amy Jade Winehouse |
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1983(1983-09-14)[1][2][3][…] Սաութգեյթ, London, Միացյալ Թագավորություն[4] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հուլիսի 23, 2011(2011-07-23)[5][1][2][…] (27 տարեկան) Քամդեն, Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Գերեզման | Edgware |
Ժանրեր | սոուլ, ռիթմ էնդ բլյուզ, ջազ, բլյուզ, կապուտաչյա սոուլ, ռեգգի և սկա |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, կիթառահար, ջազ երաժիշտ, ջազ կիթառահար, entertainer և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | կիթառ, հարվածային համակարգ և վոկալ |
Լեյբլ | Universal Music Group, Island Records և Republic Records |
Կրթություն | Սիլվիա Յանգի թատրոն դպրոց[6], The Mount, Mill Hill International?[6], Bourne Grammar School?, Ashmole Academy? և ԲՐԻԹ դպրոց |
Ամուսին | Բլեյք Ֆիլդեր-Սիվիլ |
Պարգևներ | |
Կայք | amywinehouse.com |
Amy Winehouse Վիքիպահեստում |
Երկու անգամ արժանացել է Ivor Novello մրցանակին, նրա առաջին ձայնասկավառակը՝ Frank անվամբ (2003), առաջադրվել է Mercury Prize մրցանակաբաշխությանը։ 2007 թվականի փետրվարի 14-ին երգչուհին արժանացել է Brit Award-ի որպես «Լավագույն բրիտանացի երգչուհի» («Best British Female Artist»)։ Երկրորդ ձայնասկավառակը՝ Back to Black անվամբ, երգչուհուն 6 «Գրեմի» անվանակարգ, որոնցից 5-ում նա կարողացավ հաղթանակ տանել (ներառյալ Record of the Year), որից հետո նա ներառվել է Գինեսի ռեկորդների գրքի մեջ որպես առաջին և միակ բրիտանացի երգչուհին, որ արժանացել է 5 Գրեմի մրցանակի[11]։ 2011 թվականի օգոստոսին «Back to Black» ձայնասկավառակը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի XXI դարի լավագույն ձայնասկավառակ[12]։
Ուայնհաուսը մեծ դերակատարում է ունեցել սոուլ, ինչպես նաև բրիտանական երաժշտության հասարակայնացման և ճանաչման մեջ։ Նրա հագուստի հիշվող ոճը բազում դիզայներների ոգեշնչման աղբյուր եղել։
Ուայնհաուսը, որը տառապում էր հարբեցողությամբ և թմրամոլությամբ, երկար ժամանակ գտնվում էր սկանդալների և դատական գործերի կենտրոնում։
Մահացել է 2011 թվականի հուլիսի 23-ին Կամդանում գտնվող իր տանը ալկոհոլային թունավորումից 27 տարեկան հասակում[13][14]։