Էմիլ Ջենինգս
From Wikipedia, the free encyclopedia
Էմիլ Ջենինգս (անգլ.՝ Emil Jannings, ծնված՝ Թեոդոր Ֆրիդրիխ Էմիլ Ջնենզ (անգլ.՝ Theodor Friedrich Emil Janenz), հուլիսի 23, 1884(1884-07-23)[1][2][3][…], Ռորշախ, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա[4] - հունվարի 2, 1950(1950-01-02)[4][2][3][…], Strobl, Զալցբուրգ, Զալցբուրգ, Ավստրիա) շվեյցարական ծագմամբ գերմանացի դերասան, որը մեծ ճանաչում է ստացել 1920 թվականին Հոլիվուդում։ Նա առաջինն էր, որը «Վերջին հրամանը» (The Last Command) և The Way of All Flesh-ի իր դերերի համար արժանացավ Օսկար լավագույն դերասանի համար մրցանակի։ 2023 թվականի դրությամբ, Ջենինգսը միակ գերմանացին է, որը երբևէ հաղթել է այս կատեգորիայում։
Էմիլ Ջենինգս գերմ.՝ Emil Jannings | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1884(1884-07-23)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռորշախ, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա[4] |
Մահացել է | հունվարի 2, 1950(1950-01-02)[4][2][3][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Strobl, Զալցբուրգ, Զալցբուրգ, Ավստրիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | դերասան և կինոռեժիսոր |
Ամուսին(ներ) | Hanna Ralph?, Gussy Holl? և Lucie Höflich? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջենինգսը հայտնի է նաև Ֆրիդրիխ Վիլհեմ Մուրնաուի և Ջոզեֆ ֆոն Շտեռնբերգի հետ միասին համագործակցություններով, այդ թվում՝ Մառլեն Դիտրիխի հետ՝ 1930 թվականի «Կապույտ հրեշտակը» (անգլ.՝ The Blue Angel, գերմ.՝ Der blaue Engel) ֆիլմով։ Ջենինգսի համար «Կապույտ հրեշտակը» միջոց էր ձայնային ֆիլմի նոր միջավայրում իր համար տեղ գտնելու համար, որը, չնայած, գողացավ Դիտրիխը։ Հետագայում Ջենինգսը նկարահանվում է մի շարք նացիստական քարոզչական ֆիլմերում, որի պատճառով, որպես դերասան, գործազուրկ մնաց Նացիստական Գերմանիայի պարտություն կրելուց հետո։