Էմիլի Մերֆի
From Wikipedia, the free encyclopedia
Էմիլի Մերֆի (ծնյալ Էմիլի Գովան Ֆերգյուսոն, մարտի 14, 1868(1868-03-14)[1], Innisfil, Simcoe County, Օնտարիո, Կանադա - հոկտեմբերի 27, 1933(1933-10-27)[2], Կանադա)[3], կանանց իրավունքների կանադացի ակտիվիստ, իրավաբան ու գրող։ 1916 թվականին դարձել է Կանադայում և Բրիտանական կայսրությունում առաջին կին դատավորը։ Հայտնի է կանադական ֆեմինիզմի հարցերում ունեցած ներդրումներով, հատկապես այն հարցում, թե արդյոք կանայք կանադական օրենքով «անձ» համարվում են, թե ոչ։
Էմիլի Մերֆի անգլ.՝ Emily Murphy | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1868(1868-03-14)[1] |
Ծննդավայր | Innisfil, Simcoe County, Օնտարիո, Կանադա |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1933(1933-10-27)[2] (65 տարեկան) |
Մահվան վայր | Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Bishop Strachan School? |
Մասնագիտություն | դատավոր, իրավապաշտպան, գրող և կանանց իրավունքների պաշտպան |
Emily Murphy Վիքիպահեստում |
Մերֆին կանադական «Հայտնի հնգյակի» անդամներից մեկն է[4], որոնց շարքում էին նաև կանանց իրավունքների ակտիվիստներ Հենրիետա Էդվարդսը, Նելլի ՄաքՔլանգը, Լուիզ ՄաքՔինին ու Այրին Փարլբին։ 1927 թվականին այս կանայք սկսել են «Անձերի գործ» կոչվող արշավը՝ պնդելով, որ կանայք կարող էին լինել «որակավորված անձինք», որոնք իրավասու լինեին ներկայացվել Սենատում, սակայն Կանադայի գերագույն դատարանի համոզմամբ կանայք անձինք չէին։ Դիմելով Գաղտնի խորհրդի դատական հանձնաժողովին՝ կանայք շահել են դատը[5]։
Նրա կյանքի վերջին շրջանի աշխատանքները ենթարկվել են քննադատության, մասնավորապես Ալբերտա նահանգում ընդունված «Սեռական ամլացման ակտին» ունեցած իր մասնակցության, ինչպես նաև իր հայտարարությունների համար, թե այլ երկրներից, մասնավորապես Չինաստանից, մի խումբ ներգաղթյալներ այլասերելու են սպիտակ ցեղին՝ ստիպելով կանադացիներին կախվածություն ձեռք բերել թմրադեղերից[6]։ Իր «Սև մոմը» գրքում Մերֆին գրել է. «Համարյա անհավանական է, որ սովորական չինացի մանր առևտրականն իր մտքում ունենա սպիտակ ցեղի կործանումը ենթադրող որևէ որոշակի գաղափար, նրա հիմնական շարժառիթը, հավանաբար, ագահության զգացումն է, բայց իր վերադասների ձեռքում նա կարող է դառնալ այդ նպատակով օգտագործվող ուժեղ գործիք»[7]։