Էմե Ժյուլ Դալու
From Wikipedia, the free encyclopedia
Էմե Ժյուլ Դալու (ֆր.՝ Aimé-Jules Dalou, դեկտեմբերի 31, 1838(1838-12-31)[1][2][3][…], Փարիզ - ապրիլի 15, 1902(1902-04-15)[1][2][4][…], Փարիզ), ֆրանսիացի քանդակագործ։
Արագ փաստեր Էմե Ժյուլ Դալու ֆր.՝ Aimé-Jules Dalou, Ծնվել է ...
Էմե Ժյուլ Դալու ֆր.՝ Aimé-Jules Dalou | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1838(1838-12-31)[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ |
Մահացել է | ապրիլի 15, 1902(1902-04-15)[1][2][4][…] (63 տարեկան) |
Վախճանի վայրը | Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[5] |
Կրթություն | Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Ստեղծագործություն(ներ) | Հանրապետության տրիումֆ, Միրաբոն պատասխանել է Դրյու-Բրեզեին, Եղբայրություն, Դելակրուաի հուշարձան, Սիլենուսի հաղթանակը, Շերեր-Կեստների հուշարձան և Վիկտոր Նուար |
Ոճ | Նոր քանդակ, ռեալիզմ և Նեոբարոկկո |
Ժանր | դիմապատկեր |
Մասնագիտություն | քանդակագործ և կոմունար |
Գործունեության տարիներ | 1871-1902 |
Աշխատավայր | Էկոլ դը Բո Արթ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղեցիկ արվեստների ազգային ընկերություն |
Ստորագրություն | |
Jules Dalou Վիքիպահեստում |
Փակել
Եղել է 1871 թվականի Փարիզի կոմունայի ակտիվ մասնակից, ընտրվել է Լուվրի թանգարանապահ։ Կոմունայի պարտությունից հետո, դատապարտվելով ցմահ աքսորի, փախել է Անգլիա, աշխատել մինչև 1879 թվականի ներումը։ Այդ տարիների գործերից է «Բրետոնուհին» (գիպս, Էրմիտաժ, Պետերբուրգ)։ Դալուի դեմոկրատական համոզմունքներն ու ռեալիստական քանդակի պարզ ոճի մշակման ձգտումը արտահայտվել են թեմատիկ բարձրաքանդակներում («Մարկիզ Դրյո-Բրեզեին պատասխանող Միրաբոն», բրոնզ, 1884, Դեպուտատների պալատ, Փարիզ) և «Աշխատանքի հուշարձանի» նախագծի բանվորների ու գյուղացիների 54 ֆիգուրներում (բրոնզ, թրծակավ, մոտ 1889—1898)։