Էլ Գրեկոյի նկարների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Էլ Գրեկոյի նկարների ցանկ, իսպանական վերածննդի նկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Էլ Գրեկոյի նկարների ցանկ։ Էլ Գրեկոն ծնվել է Կրետեում։ 1567 թվականին լքել է ծննդավայրը` ուղևորվելով Վենետիկ ու այլևս երբեք չվերադառնալով իր ծննդավայր. Վենետիկում անցկացրած երեք տարիները խոր ազդեցություն են ունեցել նրա ոճի ձևավորման վրա։ 1577 թվականին Էլ Գրեկոն տեղափոխվել է Իսպանիայի Տոլեդո քաղաք, որտեղ ապրել և աշխատել է մինչև իր կյանքի վերջ։
Էլ Գրեկոյի ստեղծագործությունը բաժանվում է երեք հիմնական փուլերի.
- Աշխատանքներ, որոնք նկարիչը ստեղծել է Կրետեում գտնվելու տարիներին։
- Աշխատանքներ, որոնք նկարիչը ստեղծել է Վենետիկում և Հռոմում գտնվելու տարիներին։
- Աշխատանքներ, որոնք նկարիչը ստեղծել է Տոլեդոյում գտնվելու տարիներին։
Էլ Գրեկոն հիմնականում ստեղծել է նկարներ, սակայն նա եղել է նաև քանդակագործ և ստեղծել մի քանի քանդակներ, օրինակ` նրան է վերագրվում «Էպիմեթեա և Պանդորա» քանդակը[1]։ Այս կասկածը հիմնված է Պաչեկոյի տեղեկությունների վրա, ով Էլ Գրեկոյի արվեստանոցում տեսել է մոմից, փայտից քանդակաշար, սակայն դրանք քանդակներ էին, որոնք կիրառվում էին իտալական արվեստանոցներում (օրինակ այն արվեստանոցում, որը հիմնադրել էր Էլ Գրեկոն Իտալիայում եղած տարիներին)։ Ցուցադրված նկարները հիշեցնում են Էլ Գրեկոյի նկարների որոշ մերկ պատկերներ` փոքր-ինչ ձգված չափերով, սակայն դրանց նատուրալիզմը և տղամարդկանց կերպարների ընդգծված մկանայնությունը որոշ հետազոտողների կարծիքով զարմանալի են Էլ Գրեկոյի արվեստի համար[2]։ Վարպետի պահպանված ստեղծագործություններին են նաև վերագրվում չորս նկարները, որոնցից երեքը Սանտո Դոմինգո էլ Անտիգուոյի խորանի նախապատրաստական աշխատանքներն են, իսկ չորրորդը` նրա նկարներից մեկի` «Խաչելության» ուրվապատկերն է[3][4]։