Էլ-Քութ
From Wikipedia, the free encyclopedia
էլ-Քութ(կամ Քութ-էլ-Ամարա, արաբ․՝ الكوت), քաղաք Իրաքի արևելքում, Վասիտ նահանգի վարչական կենտրոն։ Գտնվում է Տիգրիս գետի ձախ ափին՝ Բաղդադից 160 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 18 մ բարձրության վրա[2]։ 2003 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 374000 մարդ։ Մարզի մայրաքաղաքը, որը վաղուց հայտնի է որպես Էլ-Քութ, բայց 1960-ականներից սկսած վերանվանվել է Վասիտ։
Քաղաքի հնագույն մասը տեղակայված է Տիգրիս գետի ափին, որը գրեթե կղզի է կազմում։ Էլ-Քութը գորգագործության ավանդական կենտրոն է։ Քաղաքը գտնվում է բերրի շրջանում, որտեղ աճեցնում են հացահատիկային մշակաբույսեր։ 2003-ին Իրաքում կոալիցիոն ուժերի ներխուժման ժամանակ թալանվել է Էլ-Քութի մերձակայքը գտնվող Բաղդադի միջուկային հետազոտությունների կենտրոնը։
1930-ական թվականներին քաղաքի ծայրամասում կառուցվել է Քութի ամբարտակը` թաղամասին ոռոգման ջրով ապահովելու համար։ Ամբարտակի երկայնքով ճանապարհ է կառուցվել, իսկ կողքին` Տիգրիսից վեր ու վար անցնող նավերի համար կառամատույց։ Ամբարտակի նպատակը գետի ջրի բավարար մակարդակի պահպանումն է` Գարաֆի ջրանցքին ոռոգման ջրով ապահովելու համար։