Էլվին Ռոյ Քինգ
օդաչու / From Wikipedia, the free encyclopedia
Էլվին Ռոյ Քինգ (անգլ.՝ Elwyn Roy King; ապրիլի 13, 1894(1894-04-13), Բաթերսթ - նոյեմբերի 28, 1941(1941-11-28), Point Cook, City of Wyndham), առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ավստրալիական ավիացիոն կորպուսի աս-օդաչու։ Նրան են վերագրվում օդային պատերազմների քսանվեց հաղթանակներ, որով նա չորրորդն է պատերազմական ժամանակաշրջանի ավստրալիական օդաչուների շարքում և կորպուսի օդաչուներից զիջում է միայն Հարրի Կոբբիին։ Խաղաղ ժամանակ աշխատել է որպես քաղաքացիական օդաչու և ինժեներ։ 1939 թվականից մինչ մահը ծառայել է Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերում։
Էլվին Ռոյ Քինգ | |
---|---|
անգլ.՝ Elwyn Roy King | |
ապրիլի 13, 1894(1894-04-13) - նոյեմբերի 28, 1941(1941-11-28) (47 տարեկան) | |
Ծննդավայր | Բատերստ, Նոր Հարավային Ուելս |
Մահվան վայր | Փոինթ Քուկ[en], Վիկտորիա, Ավստրալիա |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Զորատեսակ | Ավիացիա |
Ծառայության տարիներ | 1915–1919 1939–1941 |
Կոչում | Կապիտանների խումբ[en] |
Մարտեր/ պատերազմներ | Արևմտյան ռազմաճակատ, Spring Offensive?, Hundred Days Offensive? և Առաջին համաշխարհային պատերազմ |
Պարգևներ |
Ծնվել է Ավստրալիայի հարավ-արևելքում։ 1916 թվականին ծառայել է Եգիպտոսում, թեթև հեծելազորում։ 1917 թվականի հունվարին, որպես մեխանիկ, տեղափոխվել է ավիացիոն կորպուս՝ ավելի ուշ դառնալով օդաչու։ Ավստրալիայի ռազմաօդային ուժերի 4-րդ էսկադրիլիայի կազմում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի Արևմտյան ռազմաճակատի մարտերին։ Թռչել է մեկտեղանոց «Sopwith Camel» և «Sopwith Snipe» կործանիչներով։ Վերջինով ոչնչացրել է թշնամու յոթ ինքնաթիռ՝ ավելին, քան այլ օդաչուներ։ Իր ձեռքբերումների դիմաց պարգևատրվել է «Նշանակալի վաստակի համար» շքանշանով և «Թռիչքային նշանակալի վաստակի համար» բրիտանական խաչով։ 1919 թվականին վերադարձել է Ավստրալիա և մի քանի տարի աշխատել է քաղաքացիական ավիացիայում, որից հետո դարձել է հաջողակ ինժեներական ընկերության հիմնադիրներից մեկը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից հետո Էլվինը վերադարձել է ծառայության Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերում, որտեղ նա զբաղվել է օդաչուների վերապատրաստմամբ։ Մահացել է 1941 թվականին քառասունյոթ տարեկանում։