Էլիզաբեթ Ռիզեր
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Էլիզաբեթ Ռիզեր (անգլ.՝ Elizabeth Reaser, հուլիսի 2, 1975(1975-07-02)[1], Bloomfield Township, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ[2]), հեռուստատեսության, թատրոնի և կինոյի ամերիկացի դերասանուհի։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել՝ Մթնշաղ ֆիլմում[3][4] և դրա շարունակությունը հանդիսացող ևս չորս կինոնկարներում[5][6] մարմնավորելով Էսմա Կալլենի կերպարը։ Հիշարժան դերակատարումներով հանդես է եկել նաև Stay, The Family Stone, Sweet Land, Against the Current, Young Adult, Ouija: Origin of Evil ֆիլմերում, Saved, Grey's Anatomy, The Ex-List, The Good Wife, True Detective, The Handmaid's Tale, The Haunting of Hill House հեռուստասերիալներում։ Ֆիլմերում սկսել է նկարահանվել 1999 թվականից։ Արժանացել է Նյուպորտի կինոփառատոնի ժյուրիի մրցանակի «Գեղարվեստական կինոնկարի լավագույն դերասանուհի» անվանակարգում, առաջադրվել է «Էմմի», Independent Spirit, կինոդերասանների գիլդիայի և այլ մրցանակների։ 2004 թվականի հոկտեմբերին Interview ամսագիրը Էլիզաբեթ Ռիզերին ներառել է "14 To Be" emerging creative women ցանկում[7]։
Էլիզաբեթ Ռիզեր | |
---|---|
Ի ծնե անուն՝ | Elizabeth Reaser |
Ծննդյան թիվ՝ | հունիսի 15, 1975(1975-06-15) (48 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բլումֆիլդ, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի |
Կարիերա՝ | 1999 — մինչ մեր օրերը |
IMDb։ | ID 0714147 |