Էլեկտրամատակարարման եռաֆազ համակարգ
From Wikipedia, the free encyclopedia
Էլեկտրամատակարարման եռաֆազ համակարգ ՝ փոփոխական հոսանքով էլեկտրական շղթայի բազմաֆազ հոսանքի մասնավոր դեպք, որտեղ գործում են նույն աղբյուրից սնուցվող միևնույն հաճախականության սինուսոիդալ էլեկտրաշարժ ուժեր, մեկը մյուսի նկատմամբ տեղակայված են որոշակի ֆազային անկյան տակ։ Եռաֆազ համակարգում այդ անկյունը 2π/3 (120°) ռադիան է։ Եռաֆազ հոսանքի համակարգը մշակել է Միխայիլ Դոլիվո-Դոբրովոլսկին (1888)։ Այդ համակարգի առավելություններն են՝ պտտվող մագնիսական դաշտի ստացման պարզությունը և հաղորդալարերի հատվածքի տնտեսումը՝ էներգիայի հաղորդման ժամանակ (միաֆազ փոփոխական հոսանքի համեմատ)։ էներգիան հաղորդվում է 3, սակավ՝ 4 հաղորդալարով։
Եռաֆազ հոսանքի ընդունիչների և գեներատորների համար կիրառվում է ֆազերի միացման 2 եղանակ՝ աստղաձև և եռանկյունաձև։ Աստղաձև միացման դեպքում ֆազային լարումները գծայինից փոքր են √3 անգամ։ Եռանկյունաձևի դեպքում գծային և ֆազային լարումները հավասար են՝ Սֆ=Սգ, բայց գծային հոսանքները (I*) մեծ են ֆազայիններից (Iֆ) համաչափ բեռնվածքի դեպքում, անկախ միացման եղանակից, այդ հզորությունը՝ Iգ = √3IֆՍգcosφ է, որտեղ ф-ն ֆազերի շեղման անկյունն է ֆազային լարումների և հոսանքների միջև։