Էլբա (կղզի)
From Wikipedia, the free encyclopedia
Էլբա (իտալ.՝ Elba, լատին․՝ Ilva), կղզի Տիրենյան ծովի հյուսիսում։ Մտնում է Իտալիայի կազմի մեջ։ Ապենինյան թերակղզուց անջատված է Պիոմբինոյի նեղուցով (լայնությունը 12 կմ)։ Տարածությունը 223 կմ2 է, բարձրությունը՝ մինչև 1019 մ։ Հիմնական նավահանգիստն է Պորտֆերայոն։ 1814 թվականին Էլբա կղզի է աքսորվել Նապոլեոն Բոնապարտը, սակայն 9 ամիս և 21 օր կղզում մնալուց հետո նա փախել է այնտեղից և վերադարձել Ֆրանսիա։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էլբա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Էլբա, Տեսակ ...
Էլբա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Իտալիա |
Վարչատարածքային միավոր | Լիվորնո |
Մասն է | Տոսկանյան կղզեխումբ |
Երկարություն | 29 կմ |
Լայնություն | 18 կմ |
Մակերես | 223 կմ²[1] |
Ամենաբարձր կետը | Mount Capanne? |
Բնակչություն | 32 000 մարդ |
Փակել