Էդուարդ VIII
From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ VIII (անգլ.՝ Edward VIII, մկրտության անունը ՝ Էդուարդ Ալբերտ Քրիստիան Գեորգ Անդրեյ Պատրիկ Դավիդ, հունիսի 23, 1894(1894-06-23)[1][2][3][…], White Lodge, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մայիսի 28, 1972(1972-05-28)[1][2][3][…], Փարիզ), Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր, Հնդկաստանի կայսրը 10 ամիս տևողությամբ (1936 թվականի հունվարի 20-ից մինչև դետկտեմբերի 11-ը)։ Չի թագադրվել։ Հրաժարվել է գահից՝ հանուն ամուսնալուծված կնոջ՝ Ուոլլիս Սիմփսոնի հետ ամուսնության, որի հետ Բրիտանիայի կառավարությունն այդպես էլ չհաշտվեց։ Միաժամանակ նա հայտարարեց. «Ես անհնարին եմ համարում... կատարել թագավորի պարտականություններն առանց այն կնոջ օգնության և աջակցության, որին սիրում եմ»։
Էդուարդ Edward VIII | |
---|---|
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի արքա | |
Թագադրում | չի թագադրվել |
Լրիվ անուն | Edward Albert Christian George Andrew Patrick David |
Զինվորական կոչում | ֆելդմարշալ և Captain General Royal Marines? |
Ծնվել է՝ | հունիսի 23, 1894(1894-06-23)[1][2][3][…] |
Ծննդավայր | White Lodge, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է՝ | մայիսի 28, 1972(1972-05-28)[1][2][3][…] (77 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Փարիզ |
Արքայական գերեզմանատուն[4] | |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հաջորդող | Գեորգ VI |
Տոհմ | Վինձորների դինաստիա |
ռազմական գործիչ, միապետ և ազնվական | |
Շրջանավարտ | Մագդալեն քոլիջ, Բրիտանիայի թագավորական նավատոմի քոլեջ և Royal Naval College, Osborne? |
Հայր | Գեորգ V[4][5] |
Մայր | Մարիա Թեքցի[4][5] |
Հավատք | Անգլիկան |
Պարգևներ | |
Ստորագրություն |
1937 թվականի մարտի 8-ին, հրաժարվելով գահից, ստացավ Վինձորի հերցոգի տիտղոս (անգլ.՝ Duke of Windsor)։ Հայտնի է իր՝ նացիստական Գերմանիայի ղեկավարության հետ անձնական կապերով։ 1940—1945 թվականներին եղել է Բահամյան Կղզիներ կառավարիչը, պատերազմից հետո ապրել է Ֆրանսիայում։
Նրա արարքը երգվել է Հարրի Բելաֆոնտեի կողմից «Love Alone» երգում։ Էդուարդի և Ուոլիսի պատմությունը հիմք է դարձել Մադոննայի «ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն» ֆիլմի համար։