Էդուարդ III
Անգլաիայի թագավոր / From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ III (անգլ.՝ Edward III), (նոյեմբերի 13, 1312, Վինձոր ամրոց, Բերկշիր, Անգլիայի թագավորություն - հունիսի 21, 1377, Ռիչմոնդ պալատ, Ռիչմոնդ, Անգլիայի թագավորություն), նաև հայտնի որպես Էդուարդ Վինձորցի, Անգլիայի թագավոր և Իռլանդիայի լորդ 1327 թվականի հունվարից մինչև իր մահը։ Նա նշանավորվեց իր ռազմական հաջողություններով և թագավորության վարկանիշի բարձրացմամբ իր հոր Էդուարդ II-ի վատ կառավարումից հետո։ Էդուարդ III-ը Անգլիայի թագավորությունը դարձրեց Եվրոպայի հզորագույն ռազմական տերություններից մեկը։ Հիսունամյա կառավարումը երկրորդ ամենաերկարն էր միջնադարյան Անգլիայի պատմության մեջ, որի ընթացքում զարգացում ապրեց իրավական և պատական համակարգը, մասնավորապես վերափոխվեց Անգլիայի խորհրդարանը, ինչպես նաև դիմակայեց Սև մահ արհավիրքին։ Նա ավելի երկար ապրեց քան իր ավագ որդի Էդուարդ Սև արքայազնը և գահը փոխանցեց իր թոռանը՝ Ռիչարդ II-ին։
Էդուարդ III | |
Մասնագիտություն՝ | royalty և միապետ |
---|---|
Ծննդյան օր | նոյեմբերի 13, 1312 |
Ծննդավայր | Վինձոր ամրոց, Բերկշիր, Անգլիայի թագավորություն |
Վախճանի օր | հունիսի 21, 1377 (64 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիչմոնդ պալատ, Ռիչմոնդ, Անգլիայի թագավորություն |
Թաղված | Վեստմինստերյան աբբայություն |
Դինաստիա | Պլանտագենետներ |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն[1] |
Հայր | Էդուարդ II[2] |
Մայր | Իզաբելլա Ֆրանսիացի[2] |
Ամուսին | Ֆիլիպպա Հենաո[2] |
Զավակներ | Էդվարդ Վուդստոք, «Սև արքայազն»[2][1], Ջոան Անգլիացի[3], Լայոնել Անտվերպ, դուքս Կլարենս[2], Չոն Գոնթ[2], Էդմունդ Լենգլի, Յորքի 1-ին դուքս[2], Մերի Ուոլթհամ, Մարգարեթ, Փեմբրոքի կոմսուհի[3], Թոմաս Վուդստոք, Գլոսեսթերի դուքս[2], John de Southeray?[3], Joan (?)?[3], Jane (?)?[3], Nicholas Lytlington?[3], Joan of England?[3], Իզաբելլա դե Կուսի[3], William of Hatfield?[3], Blanche de la Tour Plantagenet?[3], Thomas of England?[3] և William of Windsor?[3] |
Պարգևներ | |
Էդուարդը թագադրվեց տասնչորս տարեկանում, երբ իր հայրը գահընկեց արվեց մոր Իզաբելլա Ֆրանսիացու և նրա սիրեկան Ռոջեր Մորտիմերի կողմից։ Տասնյոթ տարեկանում նա հաջողությամբ իշխանափոխություն իրականացրեց ընդդեմ Մորտիմերի և դե ֆակտո դարձավ երկրի ղեկավարը։ Շոտլանդիայի դեմ հաջող արշավանքից հետո 1337 թվականին նա պահանջ ներկայացրեց Ֆրանսիայի գահի համար։ Սկսվեց հակամարտություն, որը հայտնի դարձավ որպես Հարյուրամյա պատերազմ[4]։ Սկզբնական որոշ անհաջողություններից հետո պատերազմի առաջին փուլը հաջող էր Անգլիայի համար։ Անգլիացիները հաղթանակներ տարան Կրեսիում և Պոնտիեում ու կնքեցին նպաստավոր Բրետինիի պայմանագիրը, որով Անգլիան ունեցավ տարածքային առավելություններ և Էդուարդը նորից հայտարարեց Ֆրանսիայի գահի նկատմամբ հավակնությունների մասին։ Պատերազմի այս փուլը հայտնի դարձավ որպես Էդուարդյան պատերազմ։ Էդուարդի կառավարման վերջին տարիները հայտնի դարձան միջազգային հարթակում անհաջողություններով և ներքին հակամարտություններով, ինչը արդյունք էր նրա վատ առողջության և անգործության։
Էդվարդը բարդ խառնվածքով մարդ էր, բայց ունակ էր անսովոր ներողամտության։ Նա շատ առումներով սովորական թագավոր էր, որի հիմնական հետաքրքրությունը պատերազմն էր։