Էդուարդ Լի Տորնդայք
From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Լի Տորնդայք (օգոստոսի 31, 1874(1874-08-31)[1][2][3], Ուիլյամսբուրգ, Համպշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - օգոստոսի 9, 1949(1949-08-09)[4][3], Մոնթրոուզ, Cortlandt, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան։ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր (1904 թվականից), ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ (1912 թ.-ից)։
Զբաղվել է գլխավորապես համեմատական հոգեբանության և ուսուցման հարցերով։ Ռորնդայքը բիհևիորիզմի նախահայրն է։ Առաջինը կենդանիների վարքը ուսումնասիրել է լաբորատոր պայմաններում, որի արդյունքները որոշ փոփոխություններով փորձել է կիրառել երեխայի վարքի օրինաչափությունները բացահայտելիս։ Ռորնդայքը ձևակերպել է «փորձերի և սխալների» օրենքը, որի օգնությամբ ուսումնասիրել է մի շարք կենդանիների (շուն, կատու, կապիկ) գործողություններն ու շարժումները։ Նա իրադրությունների (ստիմուլների համակարգի) և կենդանի օրգանիզմների միջև ստեղծված կապերը ընդունելով որպես սոսկ կենսաբանական պատասխան-ռեակցիաներ, մերժել է դրանց իդեա–շարժողական բնույթը, այսինքն՝ մտածողական տարրական կապակցությունների առկայությունը։ Տորնդայքը մշակել է մի շարք օրինաչափություններ (պատրաստակամություն, ներքին դիրքորոշում, յուրացում, վարժությունների փոխանցում ևն), որոնք մեկնաբանել է ելակետ ունենալով էապես կենսաբանական (հատկապես գենետիկական) կանխորոշման մի շարք սկզբունքներ։