Էդուարդ Գրեյ
From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Գրեյ (Grey of Fallodon, ապրիլի 25, 1862(1862-04-25)[1][2][3], Ֆալլոդոն, Newton-by-the-Sea, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 7, 1933(1933-09-07)[4][5][2][…], Ֆալլոդոն, Newton-by-the-Sea, Նորթամբերլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պետական գործիչ, դիվանագետ։ Դերկոմս։ 1885 թ-ից՝ պառլամենտի անդամ լիբերալ կուսակցությունից, 1905-16 թթ.` արտաքին գործերի նախարար։ Անտանտի (1907) կազմակերպիչներից։ 1914-18 թթ. առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին հայկական հարցի նոր արծարծման ժամանակ վարել է երկդիմի քաղաքականություն՝ ի վնաս հայերի պաշտպանելով Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի և փաստորեն ձախողելով հայկական բարենորոգումների ռուսական ծրագիրը։ Պատերազմի ժամանակ Անտանտի ղեկավարներից Գրեյն առաջինն էր, որ բարձրացրեց Օսմանյան կայսրության անդամահատման հարցը՝ հայտարարելով, որ եթե Թուրքիան հանդես գա Գերմանիայի կողմում, ապա «պետք է դադարի գոյություն ունենալուց»։ Գրեյի ժամանակ և նրա անմիջական մասնակցությամբ են կնքվել Օսմանյան կայսրության, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի բաժանման վերաբերյալ գաղտնի համաձայնագրերը։ Օժանդակել է «Կապույտ գրքի» (1916) հրատարակմանը, Ջեյմս Բրայսին գրած նամակում այն բնութագրել որպես «սարսափելի վկայությունների մի հավաքածու», որը, սակայն, պետք է հրատարակվի և հետազոտվի բոլոր նրանց կողմից, ովքեր «մարդասիրական կարեկցանք ունեն իրենց սրտերում»։
Էդուարդ Գրեյ | |
Կուսակցություն՝ | Լիբերալ կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բալիոլ քոլեջ, Ուինչեսթեր քոլեջ և Temple Grove School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, թռչնաբան, real tennis player և ազնվական |
Ծննդյան օր | ապրիլի 25, 1862(1862-04-25)[1][2][3] |
Ծննդավայր | Ֆալլոդոն, Newton-by-the-Sea, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանի օր | սեպտեմբերի 7, 1933(1933-09-07)[4][5][2][…] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆալլոդոն, Newton-by-the-Sea, Նորթամբերլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Հայր | George Henry Grey?[2][6] |
Մայր | Harriet Jane Pearson?[2][6] |
Ամուսին | Pamela Wyndham?[6] և Dorothy Widdrington?[6] |
Պարգևներ | |