Էդիտա
իգական անձնանուն (Edita) / From Wikipedia, the free encyclopedia
Էդիտա կամ Էդիտ (անգլ.՝ Edith), կանացի անձնանուն, ծագել է հին անգլերեն ead, որը նշանակում է 'հարուստ կամ օրհնյալ', և gyð՝ 'պայքար'[1] բառերից։ Այս ձևով այն կիրառվում է անգլերենում, գերմաներենում, շատ սկանդինավյան լեզուներում և հոլանդերենում։ Ֆրանսերեն ձևն է՝ Էդիթ (Édith)։
Էդիտա Edita | |
---|---|
Տեսակ | իգական անձնանուն |
Սեռ | Իգական |
Նշանակություն | 'հարուստ կամ օրհնյալ' + 'պայքար' |
Ծագում | |
Ծագման շրջան | Հին Անգլիա |
Ծագման լեզու | Հին անգլերեն |
Գիր | լատինական այբուբեն |
Անվան այլ ձևեր | |
Ենթադրվում է, որ նույնն է ինչ | Edith?, Édith?, Edit?, Edyta?, Eedit? և Editta? |
Անվան օրը | Հունվարի 13 |
Չշփոթացնել | Edita? |
Կապված հոդվածներ | «Էդիտա» սկսվող էջեր |
Edita (given name) Վիքիպահեստում |
Այն եղել է տարածված անձնանուն մինչև 16-րդ դարը։ Այն կրկին հայտնի և օգտագործվող դարձավ 19-րդ դարի սկզբին, և 2007 թվականին այն զբաղեցրեց 730-րդ տեղը Միացյալ Նահանգների ամենահայտնի կանացի անունների ցուցակում, ըստ Սոցիալական ապահովության առցանց տվյալների բազայի[2]։ Այն ավելի տարածված է եղել որպես երեխաների անուն 20-րդ դարի սկզբին ու վերջին, և 21-րդ դարի սկզբին։
Էդիտա անունն ունի չորս անվան օր. մայիսի 14-ը Էստոնիայում, հոկտեմբերի 31-ը՝ Շվեդիայում, հուլիսի 5-ը՝ Լատվիայում և սեպտեմբերի 16-ը՝ Ֆրանսիայում։