Էդիթ Վիլսոն
From Wikipedia, the free encyclopedia
Էդիթ Վիլսոն (անգլ.՝ Edith Wilson, հոկտեմբերի 15, 1872(1872-10-15)[1][2], Ուայթվիլ, Վիրջինիա, ԱՄՆ - դեկտեմբերի 28, 1961(1961-12-28)[1][3], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի երկրորդ կինը։ 1915-1921 թվականներին եղել է ԱՄՆ առաջին տիկինը։ Նախագահին հանդիպել է 1915 թվականի մարտին, և նրանք ամուսնացել են ինն ամիս անց։
Արագ փաստեր Կուսակցություն՝, Մասնագիտություն՝ ...
Էդիթ Վիլսոն անգլ.՝ Edith Wilson | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 15, 1872(1872-10-15)[1][2] |
Ծննդավայր | Ուայթվիլ, Վիրջինիա, ԱՄՆ |
Վախճանի օր | դեկտեմբերի 28, 1961(1961-12-28)[1][3] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Թաղված | Վաշինգտոնի ազգային տաճար |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Edith Bolling |
Հայր | Judge William Holcombe Bolling? |
Մայր | Sally White?[4] |
Ամուսին | Վուդրո Վիլսոն և Norman Galt? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Փակել
1919 թվականին նախագահ Վիլսոնը կաթված է ունենում։ Էդիթ Վիլսոնը ուսումնասիրում է բոլոր պետական հարցերը և որոշում՝ որոնք են առավել կարևոր անկողնուն գամված հիվանդ նախագահին ներկայացնելու համար։ Այսպիսով, դե ֆակտո, նա վարեց գործադիր իշխանությունը նախագահի գործունեության ժամկետի մնացած հատվածում՝ մինչև 1921 թվականի մարտ ամիս[5][6]։ Էդիթն առաջին Առաջին տիկինն էր, ով ստանձնել է նախագահական գործառույթներ։