Էգբերթ, Ուեսեքսների թագավոր
From Wikipedia, the free encyclopedia
Էգբերթ (8-րդ դար, Ուեսեքս - 839[1], Ուեսեքս), Ուեսեքսների թագավորը, որը կառավարել է 802-839 թվականներին՝ մինչ իր մահը։ Նրա հայրը՝ Էլմունդը, Կենտի թագավորության թագավորն էր։ 780-ական թվականներին Մերսիայի Օֆֆա թագավորը և Ուեսեքսի Բեորթրիկ թագավորը ստիպեցին Էգբերթին հրաժարվել գահից, բայց 802 թվականին՝ Բեորթրիկի մահից հետո, Էգբերթը վերադարձավ և նորից բազմեց գահին։
Էգբերթ | |
---|---|
թագավոր | |
Ծնվել է՝ | 8-րդ դար |
Ծննդավայր | Ուեսեքս |
Մահացել է՝ | 839[1] |
Վախճանի վայր | Ուեսեքս |
Վինչեսթերի մայր տաճար և Վինչեսթեր | |
Երկիր | Ուեսեքս |
Տոհմ | Ուեսեքսի տոհմ |
միապետ | |
Հայր | Ealhmund of Kent?[2] |
Մայր | unnamed mother of King Egbert of Wessex?[3][2] |
Երեխաներ | Էտելվուլֆ[2], Էթելստան Ուեսեքսի[3] և Eadgyth?[3] |
Հավատք | քրիստոնեություն |
Էգբերթի առաջին 20 տարվա կառավարումից քիչ բան է հայտնի, բայց վարկած կա, որ նրան հաջողվել է պահպանել Ուեսեքսի անկախությունը Մերսիայի թագավորության դեմ, որն այդ ժամանակ գերիշխում էր մյուս հարավանգլիական թագավորութունների վրա։ 825 թվականին Էգբերթը, հաղթելով Մերսիայի Բիորնվուլֆ թագավորին, վերջ է դրել Մերսիայի գերակայությանը Էլլանդունի ճակատամարտում։ Նրան նաև հաջողվել է գերակայություն հաստատել հարավ-արևելյան Անգլիայում տեղակայված մերսիական տարածքների վրա։ 829 թվականին նա հաղթել է Մերսիայի Վիգլաֆ թագավորին՝ վերջինիս վտարելով թագավորությունից և Մերսիայի վրա ժամանակավոր տիրապետություն հաստատելով։ Ավելի ուշ՝ այդ նույն տարում, Էգբերթը Դորում հանդիպել է Նորթամբերլենդի թագավորին։ Անգլո-սաքսոնական ժամանակագրությունը Էգբերթին նկարագրել է որպես անգլո-սաքսոնական հողերի բրետվալդա։
Էգբերթը այլևս ի վիճակի չէր հաստատուն պահել իր դիրքը, իսկ մի տարվա ընթացքում Վիգլաֆը վերականգնեց իր գահակալությունը Մերսիայում։ Ինչևէ, Ուեսեքսը պահպանում էր իր գերակայությունը Կենտի, Սասեքսի և Սարեյի վրա. այս տարածքները տրվել են Էգբերթի տղային՝ Էյթելվուլֆին՝ կառավարելու նրանց վրա որպես միապետ։ 839 թվականին Էգբերթի մահից հետո Էյթելվուլֆը հաջորդեց նրան։ Հարավ-արևելյան թագավորությունները 858 թվականին Էյթելվուլֆի մահից հետո վերջապես միավորվեցին Ուեսեքսի թագավորության մեջ։