Զորան Միլանովիչ
From Wikipedia, the free encyclopedia
Զորան Միլանովիչ, (խորվ.՝ Zoran Milanović; հոկտեմբերի 30, 1966, Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ պետական և քաղաքական գործիչ[3], 2011 թվականի դեկտեմբերի 23-ից Խորվաթիայի վարչապետ։ Նա առաջնորդն է Խորվաթիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԿԶԾ)։
Զորան Միլանովիչ | |
Կուսակցություն՝ | Խորվաթիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Զագրեբի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Զագրեբի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 30, 1966(1966-10-30)[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2] |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Ինքնագիր | |
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի իրավագիտության դպրոցը ավարտելուց հետո Միլանովիչը աշխատել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում։
Նա ծառայել է որպես խորհրդական, դառնալով Խորվաթիայի ներկայացուցիչը Եվրամիությունում և ՆԱՏՕ-ի 1996 թվականի և 1999 թվականի Բրյուսելի (Բելգիա) համաժողովներում։
Նա եղել է սոցիալ-դեկոկրատների համակարգողը 4-րդ ընտրատարածքում։ 2014 թվականին ընտրվել է կուսակցության ղեկավար։ Այն դեպքից հետո, երբ Զորան Միլանովիչը պաշտպանեց Լյուբո Յուրցիցի շահերը, նրա գլխավորած կուսակցությունը դարձավ ամենահզոր դիրքեր ունեցողը խորվաթական խորհրդարանում։