Զինկա Միլանովա
From Wikipedia, the free encyclopedia
Զինկա Միլանովա (անգլ.՝ Zinka Milanov) (մայիսի 17, 1906(1906-05-17)[1][2][3][…], Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - մայիսի 30, 1989(1989-05-30)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), խորվաթ երգչուհի (սոպրանո)։
Զինկա Միլանովա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1906(1906-05-17)[1][2][3][…] Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 30, 1989(1989-05-30)[1][2][3][…] (83 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Գերեզման | Միրոգոյ գերեզմանատուն |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Zinka Milanov Վիքիպահեստում |
Ելույթներ է ունեցել 6 տարեկանից։ 1921-1926 թվականներին երգեցողություն է սովորել Զագրեբի երաժշտական ակադեմիայում։ 1928-1936 թվականներին եղել է Զագրեբի օպերային թատրոնի մեներգչուհի։ 1936-1937 թվականներին հյուրախաղերով հանդես է եկել Վիեննայում, Պրահայում, Դրեզդենում, Համբուրգում, Զալցբուրգյան փառատոնում (Ա․ Տոսկանինիի ղեկավարությամբ)։ 1937 թվականից երգել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայում»։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերադարձել է հայրենիք։ Ջուզեպպե Վերդիի օպերաներում («Աիդա», «Ռիգոլետտո», «Տրուբադուր», «Տրավիատա», «Օթելլո») կանանց դերերգերի լավագույն կատարողներից է։ Միլանովայի բարձրարվեստ կատարումներից է նաև Նորման (Բելլինիի «Նորմա»)։