Զեյլանդ
From Wikipedia, the free encyclopedia
Զեյլանդ (( արտասանություն)) (հոլ.՝ Zeeland, զեյլանդերեն, Zeêland), Նիդերլանդների տասներկու մարզերից (պրովինցիաներից) մեկը։ Գտնվում է երկրի հարավարևմտյան հատվածում. հյուսիսից ու արևելքից սահմանակցում է Նիդերլանդների Զաուդ-Հոլլանդ և Նորդ-Բրաբանտ մարզերին, իսկ հարավից Բելգիայի Վեստ-Ֆլամանդ, Օստ-Ֆլամանդ և Անտվերպեն մարզերին։ Ունի 381.477 բնակիչ (2009 թ. նոյեմբերի 30), գլխավոր քաղաքը Միդելբուրխ քաղաքն է։ Զեյլանդի բնակիչներիբնիկ լեզուն զեյլանդերենն է, որը հոլանդերեն մի բարբառ է ու հաճախ առանձին լեզու է համարվում. զելյանդացիները հոլանդերեն լեզվով կոչվում են զեյուվներ, որ կարելի է թարգմանել «ծովայիններ» կամ «ծովային երկրի բնակիչներ»։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զելանդիա
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Զեյլանդ | |||||
| |||||
Երկիր | Նիդերլանդներ | ||||
Ներքին բաժանում | Բորսեյլե, Խուս, Հուլստ, Միդելբուրխ, Նորդ-Բեյվերլանդ, Ռեմսերվալ, Շխաուվեն-Դաուվելանդ, Սլաուս, Թերնեուզեն, Թոլեն, Վեյրե, Վլիսինգեն, Կապելե, Sas van Gent?, Axel?, Hontenisse?, Sluis-Aardenburg? և Oostburg? | ||||
Հիմնադրված է | 1012 թ. | ||||
Մակերես | 2934±1 կմ², 1787±1 կմ² | ||||
Բնակչություն | ▲386 707 մարդ (հունվարի 1, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Ավտոմոբիլային կոդ | K | ||||
Պաշտոնական կայք | zeeland.nl(նիդեր.) | ||||
| |||||
Փակել