Զելանդիա (մայրցամաք)
մայրցամաք / From Wikipedia, the free encyclopedia
Զելանդիա, հայտնի է նաև Թասմանյան կամ Նորզելանդական մայրցամաք, թվով 8-րդ մայրցամաքը, որն առանձնացել է Ավստրալիա մայրցամաքից 60-85 միլիոն տարի առաջ[1]։ Մայրցամաքն Անտարկտիդայից առանձնացել է 130- 185 միլիոն տարի առաջ։ Հավանաբար ջրածածկ է եղել 23 միլիոն տարի առաջ։ Միանշանակ չի կարելի ասել, որ մայրցամաքն ամբողջովին եղել է ջրի երեսին։ Մայրցամաքի մեծ մասը (93 %) գտնվում է Խաղաղ օվկիանոսի տակ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զելանդիա (այլ կիրառումներ)
Զելանդիայի տարածքը կազմում է ավելի քան 4.900.000 կմ2։ Այն ավելի մեծ է քան Գրենլանդիան և Հնդկաստանը։ Մայրցամաքի տարածքը երկու անգամ փոքր է Ավստրալիայից։ Զելանդիա մայրցամաքի մեծ մասը կազմում է Նոր Զելանդիան, իսկ մեծությամբ երկրորդը՝ Նոր Կալեդոնիան է։
Ջրի տակ են գտնվում Լորդ Հաու լեռնաշղթան, Չելինջեր, Քեմփբել, Նորֆոլկ, Գիկուրանգի և Չաթամ բարձրավանդակները։ Մասամբ ջրի տակ են գտնվում Լուիսայդ, Մելիշ, Քենն, Չեսթերֆիլդ և Դեմփեր բարձրավանդակները[2]։
ԱՄՆ երկրաբանական ինստիտուտի ամսագրի մեջ տպված հոդվածում, գիտնականների խումբը հայտնաբերված մայրցամաքը, որը կազմում է Ավստրալիայի 2/3-ը, առաջարկում է համարել մայրցամաք, այլ ոչ թե միկրոմայրցամաք։