Զբոսաշրջությունն Ալժիրում
From Wikipedia, the free encyclopedia
Զբոսաշրջությունը Ալժիրում կազմում է Ալժիրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1 տոկոսը[1]։ Ալժիրի զբոսաշրջությունը զիջում է իր արևելյան և արևմտյան հարևաններին[2]՝ Թունիսին և Մարոկկոյին, թեև ունի զգալի ներուժ տուրիզմի զարգացման համար։ Հաշվի առնելով նրա բնությունը և պատմական օբյեկտների առկայությունը՝ նա էականորեն չի տարբերվում «արաբական արևմուտքի»՝ Մաղրեբի երկրներից։
Հարևանների միջև տարբերությունն այն է, որ օրինակ Մարոկկոյում կամ Թունիսում պոտենցիալն օգտագործվում է ակտիվորեն և տուրիզմն այստեղ ծանր արժութային եկամուտների աղբյուր է, այն դեպքում, երբ Ալժիրում ռեսուրսներն անբավարար ձևով են օգտագործվում։ Համեմատելով Թունիսում կամ Մարոկկոյում զարգացող տուրիստական բիզնեսի հետ, որոնք ունեն զարգացած տուրիստական ենթակառուցվածք և հմուտ կադրեր, ակտիվ գովազդ են իրականացնում և օտարերկրյա հյուրերին կարող են առաջարկել ցանկացած ճաշակի ու գրպանի համապատասխան ճանապարհորդություններ, Ալժիրում տուրիզմը 1990-ական թվականներին զգալի դժվարություններ էր ապրում ոչ միայն ներքին բարդ իրադրության այլ նաև իշխանությունների ոչ բավարար ուշադրության պատճառով։