Զբոսաշրջությունը Շրի Լանկայում
From Wikipedia, the free encyclopedia
Զբոսաշրջությունը Շրի Լանկայում, երկրի տնտեսության ճյուղ, որն արագ տեմպերով աճում է։ Դարեր շարունակ Շրի Լանկան սիրված և հայտնի վայր է եղել արտասահմանյան զբոսաշրջիկների համար։ Հայտնի չինացի ճանապարհորդ Ֆա-Հիենը Շրի Լանկա է ուղևորվել 4-րդ դարի վերջին։ Տասներկուերորդ դարում իտալացի վաճառական և ճանապարհորդ Մարկո Պոլոն պնդում էր, որ Շրի Լանկա «աշխարհի լավագույն կղզին» է[1][2]։ Նկատի ունենալով նրա հետաքրքրաշարժ գեղեցկությունը և հարուստ մշակութային ժառանգությունը` Շրի Լանկան աշխարհում լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկն է համարվում։
2012 թվականին Աշխարհի տոների գրասենյակը հայտարարել է, որ Շրի Շանկան արձակուրդները անցկացնելու լավագույն վայրն աշխարհում[3]։ 2013 թվականին հանրաճանաչ ճամփորդական ուղեցույց Lonely Planet-ը Շրի Լանկան անվանել է որպես 2013 թվականի լավագույն զբոսաշրջային վայր[4]։ Ինչպես հայտնում է Ճանապարհորդության և զբոսաշրջության մրցունակության զեկույցը, 2015 թվականի տվյալների համաձայն` Շրի Լանկան 141 երկրների շարքում զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը[5]։