Զարկերակներ
արյունատար անոթներ, որոնք տանում են արյունը սրտից դեպի օրգաններ / From Wikipedia, the free encyclopedia
Զարկերակներն այն անոթներն են, որոնք մեր օրգանիզմը մատակարարում են թթվածնով հարուստ արյամբ , բացառություն են կազմում թոքային զարկերակները, որոնք դուրս գալով համապատասխանաբար աջ փորոքից՝ թոքային զարկերակացողունից , դեպի թոքեր են տանում ածխաթթու գազով հարուստ արյուն , ինչպես նաև պորտայի զարկերակներից , վերջիններս ևս պարունակում են ածխաթթու գազով հարուստ արյուն , որն աորտայից ուղղվում է ընկերք։ Զարկերակները կազմում են սրտանոթային համակարգի կարևոր բաղադրիչ, քանի որ նրանց միջոցով է իրականացվում ոչ միայն բոլոր հյուսվածքների մատակարարումը թթվածնով ու սննդանյութերով , այլ նաև ածխաթթու գազի և նյութափոխանակության արգասիքների հեռացումն օրգանիզմից, արյան օպտիմալ pH֊ի ապահովումն ու իմուն համակարգի գործառույթներն իրականացնող սպիտակուցների փոխադրումը։ Հաստատված է , որ զարգացած երկրներում մահվան հիմնական երկու պատճառներն են սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի ինսուլտը, որոնք հանդիսանում են զարկերակային համակարգում արյան շրջանառության դանդաղեցման հետ կապված խնդիրների հետևանք , մասնավորապես խոլեստերոլի կուտակման հետևանք։
Զարկերակներ | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքի տեսակ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | segment of arterial tree organ?[1][1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | artery development? |
Միանում է | սիրտ և արտրիոլ |
MeSH | A07.231.114 |
Foundational Model of Anatomy | 50720 |
Terminologia Anatomica 98 | A12.0.00.003 և A12.2.00.001 |
Նկարագրված է | Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947), Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան, 1911 Encyclopædia Britannica, Մեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889), The Domestic Encyclopædia; Or, A Dictionary Of Facts, And Useful Knowledge?, The New Student's Reference Work և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3 |
Arteries Վիքիպահեստում |