Երևանի շամպայն գինիների գործարան
From Wikipedia, the free encyclopedia
Երևանի շամպայն գինիների գործարան, շամպայնի արտադրության առաջատար ձեռնարկություն Հայաստանում։ Գործարանը բացվել է 1939 թվականին Երևանում խորհրդային ժամանակաշրջանում։ Ի սկզբանե ստեղծվել է որպես քաղցր և չոր գինիների գործարան։ 1954 թվականին գործարանի արտադրանքը մեծացել է` ընդգրկելով փրփրուն գինիներ[1]։ Խորհրդային Միության փլուզումից հետո 1995 թվականին փրփրուն գինիների գործարանը սեփականաշնորհվել է՝ դառնալով բաց բաժնետիրական ընկերություն[2]։
Արագ փաստեր Երևանի շամպայն գինիների գործարան, Տեսակ ...
Երևանի շամպայն գինիների գործարան | |
---|---|
Տեսակ | բաց բաժնետիրական ընկերություն |
Հիմնադրված է | 1939 |
Վայր | Երևան, Հայաստան |
Երկիր | Հայաստան |
Կայք | armchampagne.am |
Բորսա | ՀՖԲ․ ESHG |
Yerevan Champagne Wines Factory Վիքիպահեստում |
Փակել
Գործարանը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 20 հասցեում[3]։