Երկրորդ հայրենիք
From Wikipedia, the free encyclopedia
Երկրորդ հայրենիք (ֆր.՝ Seconde Patrie), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1900 թվականին։ Այն գրվել է որպես շարունակություն շվեյցարուհի գրող Իոհանն Դավիդ Վիսսի «Շվեյցարական Ռոբինզոն» (1812 թվական, ֆր. «Der Schweizerische Robinson») վեպի։ Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d’Education et de Récréation» ամսագրում 1900 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ Առանձին գրքով այն լույս է տեսել 1900 թվականի նոյեմբերի 26-ին։ Հրատարակության նկարազարդումները կատարվել են Ժորժ Ռուի կողմից։
Արագ փաստեր Երկրորդ հայրենիքֆր.՝ Seconde patrie, Հեղինակ ...
Երկրորդ հայրենիք ֆր.՝ Seconde patrie | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ճանապարհորդական վեպ, ռոբինզոնադա և արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Տարօրինակ մարդու կտակը |
Հաջորդ | Գյուղը օդում |
Երկիր | Ֆրանսիա |
Second Fatherland Վիքիպահեստում |
Փակել