Երկրորդ համաշխարհային պատերազմի կորուստներ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Երկրորդ համաշխարհային պատերազմը կորուստների բացարձակ քանակով ամենամահաբեր պատերազմն է։ Ավելի քան 60 միլիոն մարդ սպանվել է, որը կազմում էր 1940 թվականի աշխարհի բնակչության 3 տոկոսը[1]։
Ռազմական կորուստների վիճակագրությունը հաշվվում է միայն գլխավոր հակամարտությունը։ Ներքոննշյալ աղյուսակները մանրամասնում են երկրի առ երկիր զոհվածների քանակը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի կորուստների վիճակագրությունները տարբեր են։ Նշվում է հիմնական 50 միլիոնից 80 միլիոն զոհվածների մասին[2]։ 80 միլիոն զոհվածների շարքին են դասվում նաև սովից և համաճարակներից մահացածներին։
Քաղաքացիական բնակչության շրջանում զոհվածների թիվը հաշվվում է 50-ից 55 միլիոն, ներառյալ 19-28 միլիոն պատերազմի հետևանքով առաջացած սովից և համաճարակից մահացածներին։ Զինված ուժերում կորուստները հաշվվում են 21-ից 25 միլիոն ներառյալ գերության մեջ մահացած 5 միլիոն մարդկանց։
Կորուստների ավելի քան կեսը բաժին է ընկնում Չինաստանի հանրապետությանը և ԽՍՀՄ-ին։
Ռուսաստանի կառավարությունը 1990-ական թվականներին հրապարակեց ԽՍՀՄ-ի կորուստների վիճակագրությունը, համաձայն որի սպանվածների թիվը հաշվվում է 26,6 միլիոն[3][4], ներառյալ 8-9 միլիոն մահ համաճարագից և սովից[4][5][6]։ Չինաստանը 2005 թվականին հայտնեց 20 միլիոն մահացածների մասին[7]։
Գերմանացիների կորուստները հաշվարկվում են մոտ 7 միլիոն, ներառյալ 5.3 միլիոն զոհված կամ անհետ կորած զինվորական[8][9][10]։
Լեհերի կորուստները հաշվվում է 5.6-ից 5.8 միլիոն համաձայն Ազգային հիշողության ինստիտուտի (2009)[11]։
Ճապոնիայի կառավարությունը 2005 թվականին հայտարարեց Ճապոնիայի կողմից 3,1 միլիոն մարդու զոհվելու մասին[12]։