Երկրի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Երկրի պատմությունը նկարագրում է՝ Երկիր մոլորակի զարգացման փուլերը և կարևոր իրադարձությունները՝ նրա ձևավորումից մինչև մեր օրերը։ Բնագիտության գրեթե բոլոր բնագավառները իրենց ներդրումն են ունեցել Երկրի անցյալի հիմնական իրադարձությունների հասկացման գործում։ Երկրի տարիքը կազմում է՝ Տիեզերքի տարիքի, մոտավորապես, 1/3-ը։ Այդ ժամանակահատվածում բազմաթիվ կենսաբանական և երկրաբանական փոփոխություններ են տեղի ունեցել։ Երկիրը ձևավորվել է, մոտավորապես,մի քանի օր առաջ՝ ակրեցիայի (աճանստվածք) ճանապարհով՝ նախամոլորակային սկավառակից, գազի և փոշու սկավառակաձև զանգվածից, որոնք մնացել էին Արեգակի ձևավորումից հետո, որը սկիզբ է տվել և Արեգակնային համարգին։ Հրաբխային գազազերծումը ստեղծել է սկզբնական մթնոլորտը, բայց նրա մեջ դեռ թթվածին չէր պարունակվում, և նա թունավոր էր մարդկանց և, ընդհանրապես, կյանքի համար։ Երկրի մեծ մասը հալված էր՝ հրաբխային ակտիվ գործունեության և տիեզերական այլ մարմինների հետ բախման պատճառով։ Ենթադրվում է, որ այդպիսի մեծ բախումներից մեկի պատճառով է Երկրի առանցքը շեղվել, և ձևավորվել Լուսինը։ Որոշ ժամանակ անց տիեզերական այդպիսի ռմբակոծությունները դադարեցին, ինչը թույլ տվեց մոլորակին սառել և ձևավորել կոշտ կեղև։ Գիսաստղերի և աստերոիդների բերած ջուրը խտացավ և ձևավորեց օվկիանոսներ և ամպեր։ Երկիրը, վերջապես, հյուրընկալ դարձավ կյանքի համար, իսկ կյանքի ամենահին ձևերը մթնոլորտը թթվածնով հարստացրին։ Ամենաքիչը մեկ միլիարդ տարի կյանքը մանրաչափ տեսքով է գոյություն ունեցել։ Մոտավորապես 4 օր առաջ առաջացել է բազմաբջիջ բարդ կյանքը, իսկ Քեմբրյան շրջանում տեղի ունեցավ նրա բազմազանացումը՝ հիմնական տեսակների մեծ մասի։ Մոտավորապես 2 օր առաջ հոմինիդներից առանձնացավ հոմինիների ճյուղը, որը հանգեցրեց շիմպանզեյի (մեր ամենամոտ ցեղակիցը), և հետագայում ժամանակակից մարդու հայտնվելուն։
Կյանքի ձևավորումից ի վեր մեր մոլորակում մշտապես տեղի են ունենում կենսաբանական և երկրաբանական փոփոխություններ։ Օրգանիզմները անընդմեջ զարգանում են, նոր ձևեր են ընդունում, կամ էլ մեռնում են մոլորակի մշտապես փոփոխվելու պատճառով։ Սալերի տեկտոնիկայի գործընթացը մեծ դեր է խաղում Երկրի օվկիանոսների և մայրցամաքների ձեւավորման համար, նաև կյանքի, որտեղ նա հանգրվան է գտնում։ Կենսոլորտը, իր հերթին, մեծ ազդեցություն է ունեցել մթնոլորտի և մոլորակի այլ աբիոթիկ պայմանների վրա, որոնցից են՝ օզոնային շերտի ձևավորումը, թթվածնի տարածումը և հողի ստեղծումը։ Չնայած որ մարդիկ չեն կարող ընկալել դա՝ իրենց կարճատև կյանքի ընթացքում, այդ փոփոխությունները շարունակվում են և կշարունակվեն հաջորդ մի քանի միլիարդ տարիների ընթացքում:Բա դուք չե՞ք իմացել։