Երկրի արտաքին միջուկ
From Wikipedia, the free encyclopedia
Երկրի արտաքին միջուկ, հեղուկ շերտը ունի 2266 կիլոմետր հաստություն։ Այն կազմված է երկաթից և նիկելից։ Միջուկը գտնվում է երկրագնդի պինդ ներքին միջուկի վերևում և նրա վերին մանթիայից ներքև[1]։ Նրա արտաքին սահմանը գտնվում է Երկրի մակերևույթից 2890 կմ ներքև։ Ներքին միջուկից արտաքին միջուկի անցումը գտնվում է Երկրի մակերևույթից մոտ 5150 կմ խորության վրա։
Արտաքին միջուկի ջերմաստիճանի միջակայքը արտաքին շրջաններում կազմում է 4400 °C-ից մինչև ներքին միջուկից ոչ հեռու 6100 °C։ Արտաքին միջուկը բավարար ճնշման տակ չի գտնվում, որպեսզի պինդ լինի, ուստի հեղուկը, նույնիսկ եթե այն ներքին միջուկի նման կազմ ունի, մնում է հեղուկ[2]։ Երկրի արտաքին միջուկում երբեմն հանդիպում են նաև ծծումբ և թթվածին։