Երկրաշարժ Մեքսիկայում (2017)
From Wikipedia, the free encyclopedia
Երկրաշարժ Մեքսիկայում (իսպ.՝ Terremoto de México de 2017), հզոր երկրաշարժ, որը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 7-ին Մեքսիկայի Չիապաս նահանգի ափերի մոտ՝ Թեուանթեփեքի ծոցում[3]։ Առնվազն 60 մարդ մահացել է[2]։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8,2 մագնիտուդ[2]։ Երկրաշարժից հետո ձևավորվել է ցունամի, որի ժամանակ ալիքների բարձրությունը հասել է մինչև 1 մետրի՝ հասնելով մինչև Մեքսիկայի ափերը[4][5]։ Վերջին 100 տարիների կտրվածքով, այս երկրաշարժը եղել է ամենահզորը[6] և երկրորդը՝ երկրի պատմության մեջ։ Ամենաուժեղ երկրաշարժը եղել է 1787 թվականի երկրաշարժը, որի ուժգնությունը եղել է 8.6 մագնիտուդ[7]։ Այն նաև ամենահզորն է 2017 թվականին տեղի ունեցած երկրաշարժերի մեջ[8]։
Երկրաշարժ Մեքսիկայում | |
---|---|
Տեսակ | երկրաշարժ |
Երկիր | Մեքսիկա |
Տեղանք | Չիապաս նահանգ |
Տարեթիվ | 2017 թվականի սեպտեմբերի 7 |
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով | 8.2 |
Հիպոկենտրոնի խորություն | 69,7 կիլոմետր |
Տուժած երկրներ (տարածաշրջաններ) | Մեքսիկա, Գվատեմալա[1] |
Կրկնական ցնցումներ | 60 |
Ցունամի | այո |
Տուժածներ | բազմաթիվ |
Զոհվածներ | 33[2] |
2017 Chiapas earthquake Վիքիպահեստում |
Ցնցումների արդյունքում մի քանի շենքեր են փլուզվել մայրաքաղաք Մեխիկոյում[2]։ Մայրաքաղաքի բնակչության մեծ մասը տարհանվել է[9]։
Նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն կոչով դիմել է Մեքսիկայի քաղաքացիներին՝ իր ցավակցությունները հայտնելով զոհվածների ընտանիքներին[10]։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 100 կիլոմետր խորության վրա, իսկ հիպոկենտրոնը եղել է 35 կիլոմետր խորության վրա։ Երկու երեխաներ զոհվել են Տաբասկո նահանգում, ընդ որում նրանցից մեկը մահացել է արհեստական շնչառության ապարատի անջատման հետևանքով[10]։ Մեծապես տուժել են Մեքսիկայի հարավային ափերը և Գվատեմալայի արևմտյան ափագիծը։
Մեքսիկական լրատվամիջոցները հայտնում են, որ հետցնցումները շարունակվում են մինչ օրս։ Նախագահ Պենիա Նիետոն հայտարարել է, որ հնարավոր են նոր ցնցումներ։ Մեքսիկայի 11 նահանգներում փակվել են դպրոցները[11]։
Իր հերթին Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը կոչ է արել երկրի բնակչությանը հանգստություն պահպանել։ Ըստ նախագահի, Գվատեմալայում գրանցվել է միայն մեկ զոհ[12]։