Երկրաբանական ֆորմացիա
From Wikipedia, the free encyclopedia
Երկրաբանական ֆորմացիա[1] (լատին․՝ formatio - կրթություն), նստվածքային, հրային կամ մետամորֆային ապարների բնական համալիրներ։ Երկրաբանական ֆորմացիայի բաղկացուցիչ մասերը (շերտեր, շերտախմբեր, ապարատեսակներ) պարագենետիկորեն միմյանց հետ կապված են ինչպես հորիզոնական, այնպես և ուղղաձիգ ուղղություններով, այսինքն՝ ժամանակի և տարածության մեջ հանդես են գալիս համատեղ կամ որոշակի հաջորդականությամբ։