Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա
From Wikipedia, the free encyclopedia
«Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա» (ռուս.՝ Бриг «Меркурий», атакованный двумя турецкими кораблями), հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավներից։ Այն Այվազովսկին ստեղծվել է 1892 թվականին։ Նկարը վրձնել է կտավի վրա յուղաներկով։ Այս ստեղծագործության սյուժեում ընկած է այն պատումը, երբ երկու թուրքական գծանավեր՝ «Սելիմիեն» և «Ռեալ բեյը» հարձակվում են ռուսական «Մերկուրի» բրիգի՝ երկկայմ առագաստանավի վրա։ Այսօր «Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա» կտավը պահպանվում և ցուցադրվում է հեղինակի ծննդավայրում՝ Ղրիմի Թեոդոսիա քաղաքի Այվազովսկու պատկերասրահում։
Արագ փաստեր Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա Бриг «Меркурий», атакованный двумя турецкими кораблями, տեսակ ...
Երկու թուրքական նավերի հարձակումը «Մերկուրի» բրիգի վրա Бриг «Меркурий», атакованный двумя турецкими кораблями | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Հովհաննես Այվազովսկի |
տարի | 1892 |
բարձրություն | 221 |
լայնություն | 339 |
ժանր | մարտանկարչություն և ծովանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Այվազովսկու պատկերասրահ |
հավաքածու | Այվազովսկու պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Փակել