Երկար QT համախտանիշ
From Wikipedia, the free encyclopedia
Երկար QT համախտանիշ (ԵրQTՀ), որի ժամանակ փոփոխվում է սրտի կծկումից հետո տեղի ունեցող վերաբևեռացումը[2]։ Սա հանգեցնում է առիթմիայի առաջացման բարձր ռիսկի, որը կարող է հանգեցնել սրտխփոցի, ուշաթափության, հևոցի կամ հանկարծակի մահվան[3]։ Այս դրվագները կարող են խթանվել ֆիզիկական ակտիվությամբ կամ սթրեսով։ Այլ հարակից ախտանշանները կարող են ներառել լսողության կորուստ[3]։
Երկար QT համախտանիշ | |
---|---|
Տեսակ | հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | առիթմիա[1] |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն |
ՀՄԴ-10 | I49.8 |
Long QT syndrome Վիքիպահեստում |
Երկար QT համախտանիշը կարող է լինել բնածին և ձեռքբերովի[3]։ Ժառանգական ձևը կարող է առաջանալ մեկուսացված կամ, որպես ավելի մեծ գենետիկ խանգարման մաս[3]։ Ձեռքբերովի տիպը առաջանում է որոշ դեղամիջոցներից, հիպոկալիեմիայից, հիպոկալցիեմիայից կամ սրտային անբավարարության հետևանքով[4]։ Համախտանիշն առաջացնող դեղերից են որոշակի հակաառիթիթմիկներ, հակաբիոտիկներ և հոգեմետներ[4]։ Ախտորոշումը հիմնված է ԷՍԳ-ի վրա՝ կորեկցված QT ինտերվալը 440-500 մվ-ից ավել, և կլինիկական նշանները հաշվի առնելով[2][5]։
Բուժումը կարող է ներառել լարված ֆիզիկական ակտիվությունից խուսափում, կալիումի բավարար քանակի կիրառում, բետա պաշարիչների օգտագործում կամ իմպլանտացվող դեֆիբրիլյատորի կիրառում։ Այս համախտանիշով սրտի կանգ վերապրած մարդկանց մոտ, ովքեր համապատասխան բուժում չեն ստանում մահվան տանգը 15 տարիների ընթացքում 50%-ից մեծ է[6]։ Բնականոն բուժման դեպքում այդ ռիսկը նվազում է 1%-ից պակաս 20 տարվա համար[5]։
Երկար QT համախտանիշը հանդիպում է 7000 մարդուց 1-ի մոտ։ Տղամարդիկ ավելի հաճախ են տառապում, քան տղամարդիկ։ Ախտահարված մարդկանց մոտ ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս մինչև 40 տարեկանը։ Այն Բրուգադա համախտանիշի և աջ փորոքային առիթմոգեն դիսպլազիայի հետ միասին հանկարծակի մահվան համեմատաբար տարածված պատճառն է[5]։ Միացյալ Նահանգներում այն հանգեցնում է տարեկան 3500 մահվան։ Համախտանիշը առաջին անգամ հստակ նկարագրվել է 1957 թվականին[7]։