Երկատոմ մոլեկուլ
From Wikipedia, the free encyclopedia
Երկատոմ մոլեկուլ, մոլեկուլ, որը կազմված է միևնույն կամ տարբեր տարրերի երկու ատոմներից։ Եթե երկատոմ մոլեկուլը կազմված է միևնույն տարրի երկու ատոմներից, օրինակ ջրածնի (H2) կամ ազոտի (N2) մոլեկուլները, ապա այն կոչվում է հոմոմիջուկային։ Մյուս դեպքում, եթե երկատոմ մոլեկուլը կազմված է երկու տարբեր տարրերի ատոմներից, օրինակ ածխածնի մոնօքսիդը (CO) կամ ազոտի (II) օքսիդը (NO), ապա այն կոչվում է հետերոմիջուկային:Երկատոմ մոլեկուլների ատոմները միմյանց միացած են կովալենտային կապի միջոցով։
Նորմալ պայմաններում կայուն հոմոմիջուկային երկատոմ մոլեկուլները գտնվում են միայն գազային ագրեգատային վիճակում (բացառություն են կազմում ազնիվ գազերը, ինչպիսիք են հելիումը, նեոնը, (He) կամ նեոնը (Ne), որոնք միատոմային գազեր են։
Մի փոքր բարձր ջերմաստիճանում հոմոմիջուկային են`
Նույնը վերաբերվում է մյուս շատ տարրերի զույգերին բավականին բարձր ջերմաստիճանի պայմաններում[1]։