Եվրոպական միության ընդլայնում (2004)
From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպական միության (ԵՄ) ամենամեծ ընդլայնումը ինչպես բնակչության թվի, այնպես էլ երկրների քանակի առումով տեղի է ունեցել 2004 թվականի մայիսի 1-ին։
Միաժամանակյա անդամագրությունը վերաբերում էր հետևյալ երկրներին (երբեմն կոչվում են «Ա10» երկրներ[1][2])՝ Կիպրոս, Չեխիա, Էստոնիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Լեհաստան, Սլովակիա և Սլովենիա։ Սրանցից 7-ը նախկին Արևելյան ճամբարի երկրներ են (որոնցից էլ 3-ը Խորհրդային Միության անդամ երկրներ են եղել, 4-ը Կենտրոնական Եվրոպայի Վիշեգրադի խմբի անդամ երկրներ են եղել և ներկայումս էլ անդամ են)։ Նախքան անկախությունը Սլովենիան եղել է չմիացած երկիր և այն նախկին Հարավսլավիայի հանրապետություններից է (երբեմն միասին կոչվում են «Ա8» երկրներ). մյուս երկուսը Միջերկրական ծովի կղզիներ են, որոնք երկուսն էլ Ազգերի համագործակցության և Չմիացած երկրների շարժման անդամներ են։
ԵՄ-ի ընդլայնման այս նույն ալիքի մաս է համարվում նաև 2007 թվականին Բուլղարիայի և Ռումինիայի անդամագրումը, որոնք չեն կարողացել 2004 թվականին միանալ, սակայն Եվրոպական հանձնաժողովի համաձայն, կազմում են 5-րդ ընդլայնման մաս։