Եվրոպական խորհրդարանի նախագահ
պաշտոն / From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպական խորհրդարանի նախագահ, պաշտոնյա, որը վերահսկում է Եվրոպական խորհրդարանի բանավեճերը և գործունեությունը։ Նախագահը նաև ներկայացնում է խորհրդարանն ինչպես Եվրոպական միությանշրջանակներում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ ԵՄ օրենքների մեծամասնությունը և համագործակցության բյուջեն ուժի մեջ մտնելու համար պահանջվում է նախագահական ստորագրություն։
Արագ փաստեր Եվրոպական խորհրդարանի նախագահ, Պաշտոնը զբաղեցնում է՝ Անտոնիո Տայանի 2017 թվականի հունվարի 17-ից ...
Եվրոպական խորհրդարանի նախագահ | |
---|---|
Եվրախորհրդարանի խորհրդանիշ | |
Գլխավորում է | Եվրոպական խորհրդարան |
Նշանակվում է | Եվրոպական խորհրդարանը |
Լիազորության ժամկետ | 2,5 տարի |
Պաշտոնը հայտ է եկել | 1952 կամ 1958 թվականին[1] |
Առաջինը պաշտոնում | Պոլ Անրի Սպաակ կամ Ռոբերտ Շուման |
Կայք | Պաշտոնական կայքի Հղում |
Փակել
Նախագահն ընտրվում է երկուսուկես տարի ժամկետով։ 1952 թվականից մինչև 2012 թվականը 29 նախագահներ են փոխվել, նրանցից տասներկուսն ընտրվել են 1979 թվականին կայացած Եվրախորհրդարանի առաջին ընտրություններից հետո։ Երկու նախագահներ կանայք են եղել։ Նախագահների մեծ մասը եղել են Եվրամիության հին անդամ երկրների ներկայացուցիչներ։ 2017 թվականի հունվարից Եվրոպական խորհրդարանի նախագահն է Անտոնիո Տայանին։