Ելիսեյան դաշտերի թատրոն
From Wikipedia, the free encyclopedia
Ելիսեյան դաշտերի թատրոն (ֆր.՝ Théâtre des Champs-Élysées), պետական թատրոն Փարիզում։ Հիմնականում ներկայանում է օպերաների ու բալետների բեմադրություններով, ինչպես նաև սիմֆոնիկ երաժշտության համերգներով։ Բացվել է 1913 թվականին։ Ժամանակից թատրոնն ունի հետևյալ սրահները․
- Grand Théâtre (Փարիզի լավագույն համերգասրահներից մեկը, 2000 տեղ)
- La Comédie (թատերական բեմադրությունների սրահ, 655 տեղ)
- Le Studio (257 տեղ)։
Արագ փաստեր Ելիսեյան դաշտերի թատրոն, Տեսակ ...
Ելիսեյան դաշտերի թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն և երաժշտական հարթակ |
Երկիր | Ֆրանսիա[1][2] |
Գտնվելու վայրը | Ելիսեյան դաշտեր[2] |
Հիմնադրման ամսաթիվ | 1913 |
Ճարտարապետ | Օգյուստ Պեռե և Անրի վան դե Վելդե |
Théâtre des Champs-Élysées Վիքիպահեստում |
Փակել
Չնայած անվանմանը՝ թատրոնը չի գտնվում Ելիսեյան դաշտերում, այլ Փարիզի 8-րդ շրջանում՝ Մոնտեն պողոտայում։