Ելենա Լիխովցևա
From Wikipedia, the free encyclopedia
Ելենա Ալեքսանդրովնա Լիխովցևա (ռուս.՝ Елена Александровна Лиховцева, ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 8-ին, Ալմա Աթա, Ղազախստան, ԽՍՀՄ), ղազախ, իսկ հետագայում ռուս պրոֆեսիոնալ թենիսիտուհի և մարզիչ, Ռուսաստանի Սպորտի վաստակավոր վարպետ։
Սեռ | իգական |
---|---|
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ղազախստան և Ռուսաստան |
Բնակվելու վայր | Մոսկվա |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 8, 1975(1975-09-08)[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Հասակ | 174 սանտիմետր սմ |
Քաշ | 60 կիլոգրամ կգ |
Կարիերայի սկիզբ | 1992 թվական |
Կարիերայի ավարտ | 2008 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Պարգևավճար, USD | 6,237,556 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 433–372[1] |
Տիտղոսներ | 3 WTA, 2 ITF |
Ամենաբարձր վարկանիշ | 15 (1999 հոկտեմբերի 25) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/4 եզրափակիչ (2000) |
Ֆրանսիա | 1/2 եզրափակիչ (2005) |
Ուիմբլդոն | 1/4 եզրափակիչ (2002) |
ԱՄՆ | 4-րդ շրջան (1994, 1999, 2001, 2003, 2005) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 526–314[1] |
Տիտղոսներ | 27 WTA, 6 ITF |
Ամենաբարձր վարկանիշ | 3 (2004 սեպտեմբերի 27) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Եզրափակիչ (2004) |
Ֆրանսիա | Եզրափակիչ (2004) |
Ուիմբլդոն | 1/2 եզրափակիչ (2002) |
ԱՄՆ | Եզրափակիչ (2001, 2004) |
Ավարտել է կարիերան |
Պրոֆեսիոնալ թենիսիտուհի դարձել է 1992 թվականին, 16 տարեկան հասակում։
Մահեշ Բհուպատիի հետ միասին հաղթանակ է տարել 2002 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի խառը զուգախաղում և Դանիել Նեստորի հետ միասին նույն կոչմանն է արժանացել 2007 թվականի Ավստրալիայի բաց առաջնության խառը զուգախաղի մրցաշարում։
Նա եզրափակիչ է հասել նաև մի շարք մրցաշարերում, այդ թվում 2004 թվականի Ավստրալիայի բաց առաջնության կանանց զուգախաղում, 2004 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց զուգախաղում և 2003 թվականի խառը զուգախաղում, 2000 և 2004 թվականների ԱՄՆ բաց առաջնության կանանց զուգախաղում։ 2004 թվականի Օլիմպիական խաղերում նա Սվետլանա Կուզնեցովայի հետ զույգով հաղթանակ է տարել առաջին շրջանում, սակայն պարտվել են երկրորդ շրջանում։