Ելենա Բրիտանացի
From Wikipedia, the free encyclopedia
Ելենա Բրիտանացի (անգլ.՝ Helena of the United Kingdom) կամ Ելենա Սաքսեն Կոբուրգ Գոթացի (անգլ.՝ Helena of Saxe-Coburg and Gotha, մայիսի 25, 1846(1846-05-25)[1][2], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2][1] - հունիսի 9, 1923(1923-06-09)[3][4], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորյայի և նրա ամուսին Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացու երրորդ դուստրը, ամուսնությամբ` Շլեզվիգ Հոլշթայնի արքայադուստր։
Ելենա Բրիտանացի | |
Մասնագիտություն՝ | բուժքույր և ազնվական |
---|---|
Ծննդյան օր | մայիսի 25, 1846(1846-05-25)[1][2] |
Ծննդավայր | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2][1] |
Վախճանի օր | հունիսի 9, 1923(1923-06-09)[3][4] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Թաղված | Արքայական գերեզմանատուն |
Դինաստիա | Սաքսեն Կոբուրգ Գոթերի դինաստիա |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Հայր | Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի |
Մայր | Վիկտորյա թագուհի |
Ամուսին | Prince Christian of Schleswig-Holstein? |
Զավակներ | Prince Christian Victor of Schleswig-Holstein?, Albert, Duke of Schleswig-Holstein?, Princess Helena Victoria of Schleswig-Holstein?, Princess Marie Louise of Schleswig-Holstein?, Prince Harald of Schleswig-Holstein?[3] և stillborn von Schleswig-Holstein-Sonderburg-Augustenburg?[3] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ելենայի դաստիարակությամբ զբաղվել են մասնավոր ուսուցիչներ, որոնք ընտրվել են նրա հոր եւ նրա մտերիմ ընկեր ու խորհրդական բարոն Ստոկմարի կողմից։ Մանկությունը նա անցկացրել է իր ծնողների հետ` ճամփորդելով Մեծ Բրիտանիայի բազմաթիվ թագավորական նստավայրերով։ Արքունիքի ջերմ ու ընտանեկան մթնոլորտն անհետացել է 1861 թվականին հոր` արքայազն Ալբերտի մահից հետո, երբ Վիկտորյա թագուհին խորասուզվել էր ինտենսիվ սգի մեջ։ 1860-ական թվականների սկզբին արքայադուստրը ռոմանտիկ հարաբերություններ է սկսել Կառլ Ռուլանդի հետ, որն արքայազն Ալբերտի գերմաներենի գրադարանավարն էր։ Այն բանից հետո, երբ թագուհուն հայտնի է դարձել նրանց հարաբերությունների նորությունը, 1863 թվականին նա Ռուլանդին մերժել է աշխատանք տալ, եւ Ռուլանդը վերադարձել է հայրենիք` Գերմանիա։ Երեք տարի անց Ելենան ամուսնացել է սնանկացած գերմանական արքայազն Քրիստիանի հետ։ Զույգը Մեծ Բրիտանիայում է ապրել, և Ելենան իր կրտսեր քրոջ` Բեատրիսայի հետ միասին դարձել է թագուհու ոչ պաշտոնական քարտուղարը։ Սակայն 1901 թվականին մոր մահից հետո Ելենայի հանդիպումները եղբայրների եւ քույրերի հետ ավելի ու ավելի հազվադեպ են դարձել։
Ելենան թագավորական ընտանիքի առավել ակտիվ անդամներից է եղել` կատարելով լայնածավալ թագավորական պարտավորություններ։ Նա եղել է բարեգործական հաստատությունների ակտիվ ղեկավար և «Թագավրական Կարմիր խաչի» մրցանակի հիմնադիր-անդամներից մեկը, հիմնել է Ձեռագործ աշխատանքների թագավորական դպրոց, ինչպես նաեւ եղել է Բրիտանական բուժքույրերի թագավորական ասոցիացիայի նախագահ։
Ելենան եղել է արքայական ընտանիքի առաջին անդամը ով տոնել է իր ոսկե հարսանիքը, սակայն ընդամենը մեկ տարի անց նրա ամուսինը մահացել է։ Ելենան նրանից հետո ապրել է վեց տարի և մահացել է 1923 թվականի հունիսին, 77 տարեկան հասակում։