Եգիպտացորենի յուղ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Եգիպտացորենի յուղ, ստանում են եգիպտացորենի սերմերից։ Այն օգտագործվում է հիմնականում խոհարարության մեջ, քանի որ տաքանալուց այն արագ ծխում է, զտված տարբերակը արժեքավոր է համարվում տապակի համար։ Այն նաև որոշ մարգարինների հիմնական բաղադրիչն է։ Եգիպտացորենի յուղը ընդհանուր առմամբ ավելի մատչելի է, քան բուսական յուղերի շատ տեսակներ։
Եգիպտացորենի յուղը նաև համարվում է հումք բիոդիզելի արտադորւթյան մեջ։ Եգիպտացորենի յուղը օգտագործում են նաև արդյունաբերության մեջ՝ օճառ, բալասան, ներկ, ռետին, չժանգոտվող նյութ մետաղյա մակերեսների համար, թանաքների, տեքստիլի, նիտրոգլիցերինի և միջատասպանների համար։ Այն երբեմն օգտագործվում է որպես դեղորայքի մոլեկուլների կրող` դեղագործական պատրաստուկներում։