Եգիպտական արվեստ
From Wikipedia, the free encyclopedia
Եգիպտոսի արվեստը, որ կոչված էր ծառայելու կրոնին պետականորեն աստվածացված փարավոնի պաշտամունքին, իր գաղափարները մարմնավորել է խիստ կարգորոշված ձևերով։ Եվ, չնայած դրան, արտացոլելով հասարակության քաղաքական և հոգևոր կյանքի փոփոխությունները, վերապրել է բարդ էվոլյուցիա։ Նրանում դրսևորվել են ստեղծագործական վառ անհատականություններ, բնորոշ տեղական դպրոցներ և գեղարվեստի երևույթներ։ Իմաստավորվել և կուռ համակարգի են վերածվել պլաստիկական արվեստների հիմնական միջոցները, ճարտարապետության մեջ՝ ծավալը, զանգվածը, հենակն ու ծածկը, ռիթմը, ռելիեֆում և գեղանկարչության մեջ՝ հարթերեսը, գիծը, ուրվապատկերը, գունաբիծը, մոնումենտալ և ևաստոցային քանդակում՝ քարի ն փայտի տեքստուրան և ֆակտուրան։