Դևիդ Լևի
From Wikipedia, the free encyclopedia
Դևիդ Լևի (անգլ.՝ David H. Levy, մայիսի 22, 1948(1948-05-22)[1], Մոնրեալ, Կանադա[2]), կանադացի աստղագետ և գիտական լրագրող, աշխատել է Պալոմարյան աստղադիտարանում։ Հայտնի է դարձել որպես Շումեյկեր-Լևի 9 գիսաստղի հայտնաբերողներից մեկը, այս գիսաստղը բախվել է Յուպիտեր մոլորակի հետ 1994 թվականին։
Արագ փաստեր Դևիդ ԼևիDavid H. Levy, Ծնվել է ...
Դևիդ Լևի David H. Levy | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1948(1948-05-22)[1] (75 տարեկան) Մոնրեալ, Կանադա[2] |
Բնակության վայր(եր) | Vail? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Acadia University?, Քուինս համալսարան, Երուսաղեմի հրեական համալսարան, Westmount High School? և Roslyn Elementary School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Կայք | jarnac.org |
David H. Levy Վիքիպահեստում |
Փակել
Լևին հայտնաբերել է 22 աստերոիդ, որոնցից որոշները Շումեյկեր ամուսինների հետ[4], ինչպես նաև գրել է ավելին քան 30 գիրք, մեծ մասամբ աստղագիտական թեմաներով։
Նրա պատվին է անվանվել 1985 թվականին հայտնաբերված (3673) Լևի աստերոիդը[5]։