Դրյու Վայսման
ամերիկացի բժիշկ և իմունոլոգ / From Wikipedia, the free encyclopedia
Դրյու Վայսման (անգլ.՝ Drew Weissman, սեպտեմբերի 7, 1959(1959-09-07)[1], Լեքսինգթոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ և իմունոլոգ, հայտնի ՌՆԹ-ի կենսաբանության մեջ իր ներդրումով։ Վայսմանը պատվաստանյութերի հետազոտության ոլորտում Ռոբերթսի ընտանիքի առաջին պրոֆեսորն է, ՌՆԹ-ի նորարարության Պենի ինստիտուտի տնօրենը և Փենսիլվանիայի համալսարանի Պերելմանի բժշկական դպրոցի բժշկության պրոֆեսորը։
Դրյու Վայսման | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1959(1959-09-07)[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Լեքսինգթոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Բրանդեյսի համալսարան (1981)[2] և Բոստոնի համալսարան (1987)[2] |
Մասնագիտություն | հետազոտող և պրոֆեսոր |
Աշխատավայր | Փենսիլվանիայի համալսարանի Փերելմանի անվան բժշկական դպրոց[3], Փենսիլվանիայի համալսարան[4] և Փենսիլվանիայի համալսարան[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Drew Weissman Վիքիպահեստում |
Վայսմանի աշխատանքն ընկած է mRNA պատվաստանյութերի մշակման հիմքում, որոնցից ամենահայտնին COVID-19-ի դեմ պատվաստանյութերն են, որոնք արտադրվել են BioNTech/Pfizer և Moderna-ի կողմից[20]։ 2023 թվականին Վայսմանը կենսաքիմիկոս Կատալին Կարիկոյի հետ համատեղ ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակ ստացավ, «նուկլեոզիդային բազայի փոփոխությունների վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար։ Հայտնագործությունները հնարավորություն տվեցին մշակել արդյունավետ mRNA պատվաստանյութեր COVID-19-ի դեմ»[21][22]։ Վայսմանը բազմաթիվ մրցանակների դափնեկիր և համահեղինակ է, այդ թվում նաև հեղինակավոր Lasker–DeBakey Clinical Medical Research Award-ը։ 2022 թվականին նա ընտրվել է Բժշկության ազգային ակադեմիայի[23], ինչպես նաև Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա անդամ[24]։