Դուբրովնիկի հանրապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Դուբրովնիկի հանրապետություն (խորվ.՝ Dubrovačka republika, լատին․՝ Respublica Ragusina, իտալ.՝ Repubblica di Ragusa, սերբախորվաթ․՝ Дубровачка Република / Dubrovačka Republika) միջնադարյան քաղաք-պետություն Հարավային Եվրոպայում՝ ներկայիս Խորվաթիայի տարածքում։ Այժմ այն կազմում է երկրի հարավային անկլավը՝ Կորչուլա կղզու հետ միասին։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
(1025) | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Դուբրովնիկ | |||
Լեզու | Լատիներեն, Իտալերեն, Վենետերեն (արդի), Դալմաթերեն, Խորվաթերեն, Սերբախորվաթերեն | |||
Ազգություն | խորվաթներ, հույներ | |||
Կրոն | Կաթոլիկություն | |||
Արժույթ | պերպելա, արտիլուկ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | խորհրդարանական հանրապետություն | |||
Պետության գլուխ | պառլամենտ | |||
Պատմություն | ||||
- 1358 | Դուբրովնիկի անկախացում Վենետիկի հանրապետությունից | |||
- 1458 | օսմանյան իշխանության հաստատում | |||
- 1667 | Դուբրովնիկի երկրաշարժ | |||
- 1808 | Դուբրովնիկի լուծարում Ֆրանսիայի կողմից |
Տարածքը կազմել է շուրջ 1500 կմ2։ Տեղակայված էր Ադրիատիկ ծովի ափին, որը գոյություն է ունեցել 1358-1808 թվականներին։ Հանրապետության մայրաքաղաքը Դուբրովնիկ նավահանգստային քաղաքն էր, որից բացի պետության տարածքը ներառում էր Դալմաթիայի ափը՝ Նեումից մինչև Բոկա Կոտորսկա, Պելեշաչ թերակղզին և Լաստովո, Մլետ և մի շարք այլ փոքր կղզիներ մայրաքաղաքի շուրջ։
Բնակչությունը կազմել է շուրջ 30.000 մարդ։ Չնայած այն հանգամանքին, որ բնակչության ճնշող մեծամասնությունը սլավոններ էին, հանրապետության սոցիալ-քաղաքական համակարգը և իշխող վերնախավը գտնվում էին իտալական ուժեղ ազդեցության տակ, իսկ պետության պաշտոնական անվանումը «Ռագուզայի հանրապետություն» (լատին․՝ Respublica Ragusina)։
Դուբրովնիկի հանրապետությունը, դառնալով Բալկանների հետ ծովային և ցամաքային առևտրի կենտրոն, հասավ իր հզորության գագաթնակետին 15-16-րդ դարերում, երբ դարձավ Օսմանյան կայսրության և եվրոպական պետությունների տնտեսական հարաբերությունների հիմնական միջնորդներից մեկը:Իր պատմության տարբեր ժամանակաշրջաններում Դուբրովնիկը ճանաչել է Բյուզանդիայի, Վենետիկի հանրապետության, Հունգարիայի, Օսմանյան կայսրության և Ավստրիայի անվանական գերիշխանությունը, բայց փաստորեն մնաց անկախ։ Հանրապետության կառավարման կառուցվածքն ապահովում էր իշխանությունը մեկ անձի ձեռքում կենտրոնացնելու անհնարինությունը։ 1806 թվականին Դուբրովնիկի տարածքը գրավել են Նապոլեոն Բոնապարտի զորքերը, 1808 թվականին հանրապետությունը վերացվել է և միացվել Ֆրանսիային։