Դոմ
From Wikipedia, the free encyclopedia
Դոմ (գերմ.՝ Dom des Mischabel, также գերմ.՝ Dom), ծովի մակերևույթից 4545 մետր բարձրություն ունեցող գագաթ։ Գտնվում է Փենինյան Ալպերում՝ Շվեյցարիայի Վալե կանտոնում։ Դոմն իր բարձրությամբ համարվում է Ալպերի երրորդ և Շվեյցարիայի երկրորդ գագաթը։ Նա կազմում է Միշաբել լեռնային զանգվածի մի մասը, որն ամբողջությամբ ընկած է Շվեյցարիայում։
Արագ փաստեր Դոմ, Տեսակ ...
Դոմ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Շվեյցարիա |
Վարչատարածքային միավոր | Վալե |
Լեռնաշղթա | Միշաբել խումբ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 4545 մետր |
Հարաբերական բարձրություն | 1047 մետր |
Անվանված է | Joseph Anton Berchtold?[1] |
Փակել
Չնայած նրան, որ Dom բառը կապված է գերմաներեն «գմբեթ» բառի հետ, այն կարող է նշանակել նաև «տաճար»։ Գագաթն անվանվել է ի պատիվ Կենոն Բերչտոլդի, որը Սյոն տաճարից էր. նա եղել է առաջին մարդը, որն ուսումնասիրել է շրջակայքը[2]։
Նախկին «Mischabel» անունը գալիս է հին գերմանական բարբառային տերմինից, որ նշանակում է «երկժանի», քանի որ լեռնազանգվածների ամենաբարձր գագաթները միմյանց մոտ են գտնվում։