Դոկտոր Ժիվագո (ֆիլմ, 1965)
From Wikipedia, the free encyclopedia
«Դոկտոր Ժիվագո» (անգլ.՝ Doctor Zhivago), ռեժիսոր Դևիդ Լինի կինոֆիլմը` ստեղծված Բորիս Պաստեռնակի համանուն վեպի մոտիվներով։ MGM կինոընկերության պատմության մեջ ամենահաջողված կինոֆիլմերից մեկն է։ Ֆիլմը եզրափակում է Դևիդ Լինի ֆիլմաշարի պատմական տրիլոգիան. «Կամուրջ Քվայ գետի վրայով», «Լոուրենս Արաբացի» և «Դոկտոր Ժիվագո»[11]։
Սցենարը պատմում է պոետի և բժիշկ Յուրի Ժիվագոյի ճակատագրերի մասին 1902-1929 թվականները ընկած ժամանակահատվածում։ Ֆիլմի բոլոր իրադարձությունները իսկզբանե տեղի են ունենում Ռուսաստանում, այնուհետ ԽՍՀՄ-ում։ Դրամայում գլխավոր հերոսների սիրային եռանկյան մեջ հակադրված է պատերազմի և հեղափոխության պատմական շրջադարձը, որի միջով անցել է կառավարությունը։ ԽՍՀՄ-ի կողմից արգելված Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպի հետ կապված սոցիալական ենթատեքստը, սյուժեում շոշափված ռուսական թեման ռեզոնանս առաջացրին ողջ աշխարհում։ Հանրաճանաչություն ձեռք բերեց Մորիս Ժառի կողմից գրված ֆիլմի երաժշտությունը։
Ֆիլմում զուգակցվում է գումարային հաջողություն. ֆիլմը միջազգային վարձույթում աշխատել է ավելի քան 200 մլն դոլլար (հաշվի առնելով 2014թ. գնաճի մակարդակը` այն կազմում է ավելի քան 2 մլրդ ԱՄՆ դոլլար, որի հետևանքով ֆիլմը դրամական միջոցների առումով պատմության մեջ համարվում է 10 ամենահաջողված ֆիլմերից մեկը)։ Կինոֆիլմի ողջ պատմության մեջ ԱՄՆ-ում վարձույթով տրվող ամենահաջողված ֆիլմերի ցուցակում այս ֆիլմը զբաղեցնում է 8-րդ տեղը։ Հաջողված վարձույթը փրկեց MGM ընկերությանը` 1960-ական թվականների երկրորդ կեսերից առաջացած ֆինանսական ճգնաժամից։ Դևիդ Լինի աշխատանքը քննադատների կողմից հիմնականում արժանացավ բացասական արձագանքի, ովքեր դժգոհ էին ռեժիսորական որոշումից, մելոդրամային սյուժեի բացակայությունից և ձգվածությունից։ Ռուս քննադատները նշեցին թույլ վավերականությունը, բազմաթիվ սխալները։ Չնայած այս ամենին` ֆիլմը բարձր գնահատվեց հեղինակավոր մրցանակներով` 5 «Օսկար» և 5 «Ոսկե գլոբուս»։