Դիպուկահար
From Wikipedia, the free encyclopedia
Դիպուկահար, սնայպեր, հատուկ պատրաստված զինվոր (ինքնուրույն մարտական միավոր), ով վարպետորեն տիրապետում է դիպուկ կրակ վարելու, քողարկման և հետևելու արվեստին, թիրախը խոցում է, որպես կանոն, առաջին կրակոցից։
Դիպուկահարի խնդիրն է համարվում հրամանատարական և կապավորական կազմերի, հակառակորդի գաղտնիքների խոցումը, կարևոր ի հայտ եկող, շարժվող, բաց և քողարկված առանձին թիրախների (հակառակորդի դիպուկահարների, սպաների և այլոց) ոչնչացումը[1]։ Դիպուկահարը զինվում է օպտիկական նշանոցով դիպուկազարկ հրացանով և այլ հատուկ սարքավորումներով, որոնք հեշտացնում են նշանառությունը։
Երբեմն դիպուկահար են անվանում նաև այլ զորքերի (հրետանի, ավիացիա) դիպուկ կրակողներին[1]։
Առաջին անգամ «դիպուկահար» բառը առաջացել է անգլիական բանակում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[1], ծագել է անգլ.՝ Snipe – «մորակտցար» (փոքր և արագաշարժ թռչուն, որը դժվարաորս է համարվում այն պատճառով, որ նրա թռիչքի ուղղությունը անկախատեսելի է, և կրակոցը պետք է իրականացվի «պատահականորեն»)։