Դիդրոյի գրադարան
From Wikipedia, the free encyclopedia
Դիդրոյի գրադարան (ֆր.՝ La Bibliothèque de Diderot), ֆրանսիացի գրող, փիլիսոփա-լուսավորական և էնցիկլոպեդիստ Դենի Դիդրոյի նշանավոր մասնավոր գրադարանը։ 1765 թվականին ձեռք է բերել ռուս կայսրուհի Եկատերինա II-ը, սակայն նրա անձի նկատմամբ ունեցած հարգանքի պատճառով թողնվել է Փարիզում՝ այն ստեղծողին թողնելով դրանից օգտվելու ցմահ իրավունքը, իսկ Դիդրոն նշանակվել է դրա գրադարանավար։ 1785 թվականի հոկտեմբերին՝ փիլիսոփայի մահից հետո, նրա գրադարանը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և ցուցադրվել Էրմիտաժի դահլիճներից մեկում։ Սակայն որպես ամբողջական հավաքածու այս գրադարանը մեզ չի հասել՝ լինելով սփռված Ռուսաստանի բազմաթիվ գրքային հիմնարկներում և ձուլվել է հրատարակությունների ընդհանուր զանգվածում՝ նպատակ ունենալով նվազեցնել գրողի գաղափարների հեղափոխական ազդեցությունը ժամանակակիցների և հետևորդների վրա։ Ներկայումս Դիդրոյի գրքերի բնորոշ առանձնահատկությունների և յուրահատկությունների հիման վրա շարունակվում են դրա վերակառուցման և գիտական շրջանառության մեջ դնելու փորձերը․ նշումներ, մեկնաբանություններ և այլն, որոնք արվել են դրա կազմի մեջ մտնող գրքերի էջերում։