Դե Յանգի թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Դե Յանգի թանգարան (անգլ.՝ De Young Museum, կոչվում է նաև Young Memorial Museum և M.H. De Young Memorial Museum), գեղարվեստի թանգարան ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում՝ «Ոսկե դարպասներ» զբոսայգում. եղել է Սան Ֆրանցիսկո քաղաքի կերպարվեստի թանգարանի համալիր կառույցի կազմում։ Կրում է հիմնադրի՝ Մայքլ դե Յանգի անունը։
Արագ փաստեր Դե Յանգի թանգարան, Տեսակ ...
Դե Յանգի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Սան Ֆրանցիսկո[1] |
Վայր | Golden Gate Park? |
Մասն է | Սան Ֆրանցիսկոյի գեղարվեստի թանգարաններ |
Ղեկավարության նստավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Հասցե | Golden Gate Park |
Հիմնադրվել է | մարտի 24, 1895 |
Հիմնադիր | Մայքլ Հենրի դե Յանգ[2] |
Այցելուներ | 1 198 586 մարդ (2015)[3] և 394 402 մարդ (2021)[4] |
Կայք | deyoung.famsf.org(անգլ.) |
Փակել
Թանգարանի հավաքածուն ներառում է 17-րդ դարից մինչև 21-րդ դարի ստեղծագործություններ՝ արտասահմանյան ժամանակակից արվեստ, մանածագործվածք, տարազներ, Աֆրիկայից, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից, Հյուսիսային և Հարավային Ամերիկայից բերված ցուցադրանմուշներ։